Խոսքի ազատություն

Ստիպել Google-ին հեռացնել Dragonfly-ը

Հնարավոր է , որ Google-ը դադարեցրել է իր ծրագրերը Չինաստանում գրաքննությանն աջակցություն ցուցաբերելու առումով, սակայն արդեն ժամանակն է, որ ծրագիրն ընդմիշտ չեղարկվի։ 2018թ․ օգոստոսին հայտնի դարձավ, որ չնայած Google-ը խոստացել էր, որ աջակցություն չի ցուցաբերելու Չինաստանում գրաքննությանը, այն պատրաստվում է դրժել իր խոստումը և գործարկել որոնողական մի ծրագիր, որը որը կհամապատասխանի չինական կառավարության համացանցային ռեպրեսիվ կանոնակարգերին: Ծրագիրը կոդավորված անվանել են “Dragonfly”, և ամբողջ աշխարհում լրագրողներ, իրավապաշտպան կազմակերպություններ և հենց Google-ի աշխատակիցներ բողոքի են դուրս եկել այս բիզնես-քայլի դեմ։  2018թ․ դեկտեմբերին տեղեկությունների արտահոսք եղավ, թե Google-ը պատրաստվում է դադարեցնել ծրագիրը։ Սակայն Google-ը դեռևս հրապարակայնորեն չի հայտարարել “Dragonfly” գաղտնի ծրագրի չեղարկումը, ինչը նշանակում է, որ այն ցանկացած պահի կարող է վերագործարկվել, և մենք կարող է այդ մասին չիմանալ, մինչև շատ ուշ չլինի։

Եթե որոնողական այս ծրագիրը գործարկվի, Չինաստանում կարգելափակվի Google օգտագործող մարդկանց մուտքն արգելող այնպիսի կայքէջեր, ինչպիսիք են Wikipedia-ն և Facebook-ը, կարգելափակվեն «մարդու իրավունքներ» և նման այլ որոնողական արտահայտությունների բովանդակությունը։ Չինաստանի կառավարությունը կանոնավոր կերպով մարդկանց բանտ է ուղարկում այն բանի համար միայն, որ նրանք համացանցում պարզապես առանձնանում են իրենց քաղաքական հայացքներով, նույնիսկ կարող են լրտեսել Google օգտատերերին։ Միացե՛ք միջնորդությանը և թույլ մի՛ տվեք Google-ին գործարկել գրաքննադատական որոնողական ծրագիրը։ Մենք պահանջում ենք, որ Google-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչային

  • հրապարակայնորեն հայտարարի Dragonfly ծրագրի չեղարկումը և չվերագործարկի որոնողական որևէ ծրագիր ի վնաս մարդու իրավուքների Չինաստանում կամ այլ երկրներում,
  • երաշխավորի տեղեկատու անձանց և այլ աշխատակիցների պաշտպանությունը։

Մենք գրեթե վստահ ենք, որ Google-ը չի գործարկի գրաքննադատական որոնողական ծրագիրը։ Գործի՛ր հիմա։ Միջնորդությանը միանալու համար անցե՛ք հղումով։

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 403
0
0
0
s2sdefault

Google, չեղարկել Dragonfly ծրագիրը

Դեռևս 2010թ.-ին Google-ը խոստում էր տվել: Աշխարհի ամենախոշոր որոնման համակարգը խոստացել է, որ երբեք չի աջակցի Չինաստանի համացանցային գրաքննությանը: Սակայն իր խոստումը պահեց մինչև 2018 թ. օգոստոսը, և սա մեկ այլ պատմություն է: Պարզվում է, որ Google-ը պատրաստվում է հրաժարվել իր խոստումից: «Project Dragonfly» կոդային անվան տակ Google-ն աշխատում է գաղտնի ծրագրով՝ Չինաստանում իր որոնողական համակարգը վերագործարկելու համար, անգամ եթե սա նշանակում է համագործակցել Չինաստանի իշխանությունների առցանց ռեպրեսիվ գրաքննության ու վերահսկման կանոնների հետ: Չինաստանում Google-ից օգտվող մարդիկ արգելափակվելու են այնպիսի չթույլատրված կայքերից օգտվելու համար, ինչպիսիք են Wikipedia-ն եւ Facebook-ը: Որոնման «մարդու իրավունքներ» բառերով  բովանդակությունը արգելվելու է:

Չինական կառավարությունը նույնիսկ կկարողանա լրտեսել Google-ի օգտատերերին: Սա կառավարություն է, որը սովորաբար մարդկանց բանտարկում է միայն իրենց տեսակետները առցանց տարածելու համար: Եթե Googl-ը պատրաստակամ է Չինաստանում շահույթ ստանալու համար մարդու իրավունքները վաճառքի հանել, կարո՞ղ է նույնը անել նաև այլ երկրներում: Միացե՛ք Google-ի աշխատակիցների համերաշխությանը, ովքեր բողոքում են նախագծի դեմ և հայտնե՛ք Google-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչային դադարեցնել ծրագիրը (#DropDragonfly), մինչեւ այն կգործարկվի: Միջնորդությանը միանալու համար անցե՛ք հղումով։

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 340
0
0
0
s2sdefault

Ու՞մ է ձեռնտու խափանել Հելսինկյան ասոցիացիայի կայքի աշխատանքը

12167388 1025860860769542 1985584683 nՀելսինկյան ասոցիացիայի hahr.am կայքը 15.10.2015 թ-ին   կրկին ենթարկվել էր հաքերային հարձակման, այս անգամ այն անվանելով քրեական խմբավորման հետ համագործող կայք և որ իբրև այն գտնվում է ԱՄՆ FBI հետաքննության տակ: 

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1383
0
0
0
s2sdefault

Այլախոհանոցի հյուրն է՝ Լալա Ասլիկյանը

Այս շաբաթ Միքայել Դանիելյանի հեղինակային հաղորդման Այլախոհանոցի հյուրն է քաղաքացիական ակտիվիստ՝ Լալա Ասլիկյանը: Տեսանյութը դիտեք http://humanrightstv.am/ կայքում:
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1671
0
0
0
s2sdefault

Sex work is work. Այլախոհանոցի հյուրն է Լարա Ահարոնյանը

mikalara«Հելսինկյան ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանի «Այլախոհանոց» հեղինակային հաղորդման հյուրն է Կանանց ռեսուրսային կենտրոնի տնօրեն Լարա Ահարոնյանը: 





  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1625
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association