Դատարանը «Իրավունք» թերթին իրավունք տվեց շարունակել վիրավորել

iravunq dat30.10.2014 թ-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր՝ Ռ.Ներսիսյանի նախագահությամբ, հրապարակեց վճիռ կայացրած Լիլի Մինասյանի և մյուսների ընդդեմ Իրավունք թերթի և Հ.Գալաջյանի քաղաքացիական գործի՝ հերքում տպելու և պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը հատուցելու համար 5 միլիոն ՀՀ դրամ վճարելու պահանջով:



Համաձայն վճռի դատարանը մերժել է Լիլի Մինասյանի, Աննա Նիկողոսյանի, Աննա Շահնազարյանի, Արաքսյա Հակոբյանի, Արևիկ Մարտիրոսյանի, Դավիթ Թադևոսյանի, Էլվիրա Մելիքսեթյանի, Գայանե Առուստամյանի, Գայանե Ղազարյանի, Լուսինե Սաղումյանի, Մամիկոն Հովսեփյանի, Նվարդ Մարգարյանի, Պերճուհի Կաժոյանի, Վահանչերազ Իշխանյանի, Վահան Սեդրակյանի, Վարդան Համբարձումյանի ներկայացուցիչ` Մարինե Գրիգորյանի հայցն ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի, Հովհաննես Գալաջյանի` պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին ։ Ինչպես նաև հայցվորներից համապարտության կարգով հօգուտ Հովհաննես Գալաջյանի վճռել է բռնագանձել 150.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար և համապարտության կարգով հօգուտ «Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերության 150.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար։
Դատարան դիմելու համար հիմք է հանդիսացել պատասխանողի հրապարակումները, այն է՝ «17.05.2014 թվականին Իրավունք թերթի կայք էջում տեղադրվել է «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբինգի շահերը. Ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով հոդված։ Զոդվածի ներքնի հատվածում տեղադրված է հայցվորների ֆեյսբուքյան էջից ճղումներ, որոնց էլ ուղղված է վերը նշված հոդվածը։
Հոդվածում նշված են մի շարք արտահայտություններ, մասնավորապես «սրանք», «գեյ– քարոզչության դրույթներին հավատացող զոմբի», ինչպես նաև «....Կապ չունի այդ ամենը՝ յուրաքանչյուր լոբբիստ Ազգի և Պետության ներքին թշնամի է, և վերջ։ Ու հենց այդ նկատառումով, ինչքան հասցրեցի, կազմեցի ֆեյսբուքյան ասուլիսի էջում Անուշի ու Ինգայի դեմ հալածանքին մասնակցածների սև ցուցակ։
Հիմա ում համար օգտակար կլինեն սև ցուցակները.
1. ԱՈՎՈՐԱԿԱՆ ՄԱՐԴԿԱՆՑ, որպեսզի այդ լոբբիստների հետ դադարեցնեն շփումներն ինչպես համացանցում, այնպես էլ ռեալ կյանքում, նրանց բարև չտան, չօգնեն որևէ հարցում, հետները գործնական հարաբերությունների մեջ չմտնեն։
2. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ, որպեսզի այդ լոբբիստներին չընդունեն պետական ծառայության, իսկ եթե սրանք պետական օղակներում կան՝ հեռացնեն ցանկացած հարմար պատրվակով։
3. ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻՆ, որպեսզի այդ լոբբիստներին աշխատանք չտան։
4. ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՆ, որպեսզի այդ լոբբիստներին հնարավորություն չտան ազդելու հանրային կարծիքի վրա։
5. ԿՐԹՕՋԱԽՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ, որպեսզի այդ լոբբիստները հնարավորություն ունենան մասնակցել մատաղ սերնդի դաստիարակությանը» /մեջբերում վճռից/։
Հայցվորները գտել են, որ տեքստում տեղադրված արտահայտություններն իր մեջ պարունակում են վիրավորանք և արատավորում է հայցվորների պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաև իր մեջ պարունակում է նաև ատելության և խտրականության կոչ։
Այդ իսկ պատճառով 31.05.2014 թվականին պատասխանողներին ուղարկվել էր գրություն, որով մատնանշվել էր, որ տեղադրված հոդվածն իր մեջ պարունակում է վիրավորանք և խնդրել էին տեդադրել հերքում, սակայն վերջիններիս կողմից շարունակվել էր և 03.06.2014 թվականին տեղադրվել էր նմանօրինակ մեկ այլ հոդված, որով շարունակվում էր հնչեցվել վիրավորանք, մասնավորապես հերքման պահանջ ներկայացրած ներկայացրած անձանց հասցեին հնչեցվել է «սույն կերպարանք» «մխտռված կենսագրություն» և նմանատիպ այլ արտահայտություններ։
Վերոնշյալ երկու հոդվածները ունեցել են մեծ հրապարակայնություն, տարածվել են տարբեր սոցիալական կայքերում։
Դատարանը վկայակոչելով և մեջբերելով ՄԻԵԴ ու ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպերից, համարել էր, որ «լրագրողական ազատությունը ենթադրում է որոշ աստիճանի չափազանցություն « նույնիսկ սադրանքի դրսևորում լրագրողի կողմից»»:
Ստորև ներկայացնում ենք դատարանի վճռի պատճառաբանական մասից հատվածներ, առանց մեկնաբանման՝
«Տվյալ դեպքում, լրատվական միջոցի կողմից հրապարակված նյութով հաստատվում է, որ արտահայտությունները նպատակ չեն հետապնդել վիրավորելու հայցվորներին, քանի որ դրանք կրել են լրագրողի կողմից իր աշխատանքի բնույթի հետ կապված որոշակի չափազանցված բնույթ, որի պարագայում լրագրողը դիմել է որոշակի սադրանքների` իրականացնելով առկա տեղեկությունների հիման վրա իր լրագրողական աշխատանքը` հիմնական մտքի, խոսքի ազատության սկզբունքներին և պայմանավորված օրենքի պահանջներով։
Միաժամանակ դատարանը նշում է, որ վիճահարույց արտահայտություններում չեն օգտագործվել վիրավորական բառեր և մտքեր։ Թեև դրանք ձևակերպված են որոշ չափազանցություններով,սակայն ընդհանուր առմամբ ցուցաբերվել է հավասարակշռված մոտեցում,հղում է կատարվել սկզբնաղբյուրին, որտեղ ըստ հոդվածագրի, «համասեռամոլների/նկատի ունի Կոնչիտային/ լոբբիստները փորձում են ագրեսիվ կերպով հաստատել իրենց խաղի կանոնները մեր երկրում… սրանք սկսել են հալածել և կոտրել այն մարդկանց, ովքեր բարձրաձայնել են սեփական բնական զզվանքը կոնչիտա կոչվող մարդկային թափոնի նկատմամբ։ Սրանց նպատակը հասկանալի է. Վախեցնել բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն ընդդիմանալ Հայստանում այլասերվածությունը որպես նորմա հաստատելու ձգտումներին»։ Այսինքն« ըստ հոդվածագրի« փորձել է համարժեք պատասխան տալ այն անձանց, ովքեր ըստ հոդվածագրի ագրեսիվ կերպով փորձում են երկրում հաստատել խաղի կանոններ, որը, ըստ հոդվածագրի, կարող է կործանարար լինել։ Դատարանն արձանագրում է, որ այն ամբողջությամբ համապատասխանում է խոսքի մատուցման լրագրողական ազատության թույլատրելի շրջանակներին,հետևաբար, դատարանը գտնում է, որ տվյալ հոդվածը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ պայմանավորված է գերակա հանրային շահով։
Դատարանի վերը նշված դիրքորոշումն ամրապնդվում է ՄԻԵԴ-ի կողմից արտահայտած հետևյալ դիրքորոշմամբ, ըստ որի «լրագրողական ազատությունը ենթադրում է որոշ աստիճանի չափազանցություն, նույնիսկ սադրանքի դրսևորում լրագրողի կողմից»։
Այս գործում լրագրողի հրապարակած քննադատական խոսքերը կարելի է համարել կարծիք:
Վերոգրյալի ուժով դատարանն արձանագրում է,որ գործի փաստերից հետևում է, որ հոդվածում տեղ գտած արտահայտությունները,չնայած կրել են հրապարակային բնույթ,սակայն անգամ իրականությանը համապատասխանելու փաստից անկախ, չեն հանդիսանում հայցվորների պատիվն ու արժանապատվությունն արատավորող նպատակ, մասնավորապես, հոդվածում հայցվորների կողմից, որպես վիրավորական համարվող արտահայտությունները, թեև դրսևորվելեն որոշ աստիճանի չափազանցությամբ, նույնիսկ լրագրողի կողմից հիշատակված արտահայտությունների միջոցով դրսևորվել է սադրանք, դրանցում նշված առանձին արտահայտությունների տեսքով, որոնք հայցվորների համար վրդովեցուցիչ են, ցնցող կամ անհանգստացնող, սակայն դատարանն արձանագրում է, որ տպագրված նյութում տեղ գտած արտահայտությունների միջոցով լրագրողը գործել է բազմակարծության սկզբունքնով։»
Տվյալ դեպքում, դատարանն արձանագրում է, որ հայցվորները քննադատել էին Անուշ և Ինգա Արշակյանների կողմից արված այդ հայտարարությունները երգիչ թե երգչուհի Կոնչիտայի հասցեին, ինչով դարձել էին քննադատության թիրախ հայցվորների համար, որը սույն գործով հոդվածագրի համար դարձել էր հոդվածի նյութ,, իսկ հայցվորները ենթարկվել են քննադատության։ Այն պահից սկսած, երբ հայցվորները մուտք են գործել հասարակական քննարկումների դաշտ, վերջիններս պետք է դրսևորեն որոշակի զսպվածություն քննադատող արտահայտությունների վերաբերյալ, քանի որ դրանք ընդհանուր վերցրած կրում են բաց բանավեճի տարրեր` հետապնդող հասարակության մոտ նույնասեռական կամ նմանատիպ այլ գաղափարներ սերմանելու, կամ քրիստոնեական ուղուց չշեղվելու, այլ ոչ անձնավորված վիրավորանք հասցնել։
Սույն գործի փաստերից և դատարանի վերոհիշյալ մեկնաբանություններից հետևում է,  որ հրապարակված նյութում հայցվող միջամտությունը ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ չէ, ապացուցվածչէ նաև հայցի ապացուցման առարկան կազմող էական փաստերի ողջ համակցությունը, կոնկրետ պատիվն ու արժանապատվությունն արատավորելու նպատակ հետապնդելու հետ կապված» /մեջբերման ավարտ/։

Միայն մի բան է զարմանալի, ինչու դատարանները ՄԻԵԴ ու ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումները չեն կիրառում օրինակ՝ կալանքը, որպես խափանման միջոց ընտրելուց, արդարացման դատավճիռ կայացնելուց.....
Չնայած մեր դատարաններն ու դատավորները նույն լրագրողների կողմից գրեթե ամեն օր այնպիսի  գնահատականների են արժանանում, որը փաստորեն, որպես լրագրողական ազատություն ընդունելի է իրենց համար և ոչ վիրավորական: 
Դատավորն ինչ գիտի վիրավորանքը ինչ է,  որ ինչ վճիռ էլ կայացնի: 






Տեսանյութը՝ Հելսինկյան ասոցիացիայի



  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1317
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association