Հավաքների ազատություն

Berman_entarkvac_14.04.png

2018թ․ապրիլի 17-ի ժամը 15։00-ի դրությամբ Իրավապաշտպանների միասնական թեժ գծին ստացված տեղեկությունների համաձայն՝ Երևանի տարբեր հատվածներից առանց հիմնավորման ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել քաղաքացիներ(բողոքի ակցիա իրականացնող ցուցարարներ), որոնց մի մասը ապօրինաբար պահվել են սահմանված 3 ժամից ավել։ Բերման ենթարկվածներից երկուսը ոստիկանության Մաշտոցի բաժնում են գտնվում առավոտյան ժամը 09։30-ից: Ժամը 14։20-ի դրությամբ նրանց հետ ոչ մի քննչական և կամ դատավարական գործողություն չի տարվել։ 33 ցուցարար մոտ հինգ ժամ շարունակ պահվում է Ոստիկանության Արաբկիրի բաժնում։ Ոստիկանության Նոր Նորքի բաժնում գտնվում է 14 քաղաքացի, այդ թվում՝ ԵՊՀ Ռեստարտ նախաձեռնության համակարգող Դավիթ Պետրոսյանը։ Այս անձանց հետ նույնպես ոչ մի դատավարական և կամ քննչական գործողություն չեն իրականացվել։ Ըստ ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկված անձանցտեղեկությունների՝ առավոտյան 8։00-ից մինչ հայտարարության տարածման պահը 9 հոգի գտնվում են բաժնում, որոնց պարտադրել են ստորագրել մի փաստաթուղթ, որի համաձայն իրենք ժամը 11։00-ի դրությամբ պետք է ազատ արձակված լինեին։ Բերման ենթարկվածներից Վ․Հ․-ն բռնության է ենթարկվել ոստիկանության ավտոմեքենայում և դիմել է Էրեբունի բժշկական կենտրոն։ Վերոնշյալ գործողությունների ընթացքում խոչընդոտվել է փաստաբանների աշխատանքը, մասնավորապես՝ նրանց մուտքը ոստիկանության բաժիներ և բերման ենթարկված անձանց իրավաբանական աջակցություն տրամադրելը։ Տեղեկություններ են ստացվել նաև այն մասին, որ ցուցարարները քաղաքի տարբեր հատվածներում ոստիկանների, այդ թվում՝ կարմիր բերետավորների կողմից ենթարկվել են բռնությունների։

Սույնով դատապարտում ենք խաղաղ ցուցարարների ազատության, անձեռնմխելիության և հավաքների ազատության իրավունքների կոպիտ խախտումը, պահանջում ենք անհապաղ դադարեցնել խաղաղ ցուցարարների հետապնդումը և անմիջապես ազատ արձակել ազատությունից զրկված ցուցարարներին։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Հայաստանի Հելսինկյան կոմիտե
Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ
Հելսինկյան ասոցիացիա

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

Զարուհի Հովհաննիսյան, իրավապաշտպան

Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ

Քրիստինա Գևորկյան, փաստաբան

Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ

Փինք Արմենիա 

Վանաձորի քաղաքացիական երիտասարադական կենտրոն

Իջևանի քաղաքացիական երիտասարադական կենտրոն

Անի Աղագյուլյան, իրավապաշտպան, ԵՊՀ ասպիրանտ

Սի-Փի-Այ հայկական կենտրոն

Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության ՀԿ

Շիրակ կենտրոն ՀԿ

Հրազդանի Քաղաքացիական երիտասարդական կենտրոն

Կանանց աջակցման կենտրոն ՀԿ

Կանանց իրավունքների կենտրոն ՀԿ

«Հոգևոր Հայաստան» ՀԿ

Հյուման ռայթս հաուս Երևան

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա ՀԿ

Երևանիմամուլիակումբ

Նարինե Գալստյան

Հանրային լրագրության ակումբ

Հանուն հավասար իրավունքների ՀԿ

Լրագրողներ հանուն ապագայի ՀԿ

Տաթևիկ ՀԿ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Գյումրու Քաղաքացիական Երիտասարդական կենտրոն

Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Էջմիածնի մասնաճյուղ

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն

 

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 621
0
0
0
s2sdefault

«Հյուման Ռայթս Հաուս Երևան»-ը դիմում է դեսպաններին

 
Հայտարարություն
Հուլիսի 17-ի առավոտյան «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավմանը հետևել են ոստիկանության կողմից ՀՀ քաղաքացիների նկատմամբ հետապնդումներ:
Հյուման Ռայթս Հաուս Երևան իրավապաշտպան ցանցը դատապարտում է հուլիսի 17-ին և 18-ին ոստիկանության ուժերի գործողությունները խաղաղ քաղաքացիներինկատմամբ,մասնավորապես՝ անօրինական բերման ենթարկելու, նրանցից շատերին բռնության ենթարկելու, 3 ժամից ավել առանց կարգավիճակսահմանելու, ինչպես նաև անօրինական վայրում պահելու քայլերը:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 2859
0
0
0
s2sdefault

Հյուման Րայթս Ուոչի մամուլի ասուլիսը-Բեռլին 25.06.2015

hrwՀայաստանում 2015թ. հունիսի 23-ին առավելապես խաղաղ բնույթ կրող բողոքի ցույցը ցրելու նպատակով ոստիկանության կողմից  ուժի կիրառումը մտահոգություն է առաջացնում մարդու իրավունքների հնարավոր խախտումների վերաբերյալ,-ասել է այսօր «Հյուման Րայթս Ուոչ» իրավապաշտպան կազմակերպությունը մամուլի ասուլիսի ժամանակ:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1147
0
0
0
s2sdefault

Բողոքի ցույցը շարունակվում է

IMG 0705Այս պահի դրությամբ Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարողները շարունակում են իրենց խաղաղ նստացույցը Բաղրամյան պողոտայում։

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1296
0
0
0
s2sdefault

Ակտիվիստներին ոստիկանությունից տեղափոխում են հիվանդանոց .

աննա ժԷլեկտրոէներգիայի թանկացման դեմ խաղաղ ցույցի մասնակիցներին ցրելուց հետո մոտ 240 հոգի բերման են ենթարկվել ոստիկանության տարբեր բաժանմունքներ, զգալի մասը նաև գտնվում են հիվանդանոցներում ստացած վնասվածքների պատճառով:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1249
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association