«Պուտինի ստրուկներ». ոստիկանները ուժ են կիրառել լրագրողների և ակտիվիստների նկատմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

cuycՀՀ նախագահի նստավայրի մոտ ոստիկանները քաշքշել ու բռնություն են կիրառել ակտիվիստների և լրագրողների նկատմամբ:

Այսօր ժամը 13:00-ին Բաղրամյան պողոտայում՝ նախագահականի դիմացի մայթին խաղաղ ակցիա է մեկնարկել, որի մասնակիցները բողոքում են Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու դեմ: Հիշեցնենք, որ այդ մասին Սերժ Սարգսյանը հայտնել էր երեկ Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպման ժամանակ:Ակցիայի մասնակիցներից մի քանիսը մոտեցել են նախագահական նստավայրի դարպասներին և հանգիստ կանգնել են, սակայն ոստիկանները սկսել են հրել ու քաշքշել նրանց: Ակտիվիստները սկսել են վանկարկել «Պուտինի ստրուկներ», «Ռուսաստան հեռացիր», «Սերժիկ հեռացիր», «ռուսի ստրուկ»:Նախագահական նստավայրի մայթից ակտիվիստներին հրում էին դեպի փողոց: Ցուցարարները պահանջում էին չհրել իրենց դեպի երթևեկելի մասով անցնող մեքենաները, սակայն ոստիկանները շարունակում էին իրենց գործողությունները: Ակտիվիստներին միացել են դիմացի մայթին կանգնած իրենց ընկերները և որոշել են նստել հենց փողոցում: Ոստիկանները հրելով, ուժ կիրառելով սկսել են բերման ենթարկել ակտիվիստներին:

 

Ոստիկանության ներկայացուցիչները խոչընդոտել են նաև լրագրողների աշխատանքը՝ կոպտորեն հրելով ու քաշքշելով նրանց, թույլ չտալով, որպեսզի լրագրողները նկարահանեն բերման ենթարկվողներին: Մի քանի լրագրողների, այդ թվում՝ Epress.am-ի թղթակցին, ոստիկանները հրել են գետնին նստած ակտիվիստների վրա: Ոստիկանները օղակի մեջ էին վերցրել լրագրողներին և թույլ չէին տալիս դուրս գալ:

Համաձայն նախնական տեղեկությունների, բերման ենթարկված 11 ակտիվիստների թվում են ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի որդին՝ Արեն Մանուկյանը, Երևանի ավագանու «Ժառանգություն» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը, ակտիվիստներ Սիփան Փաշինյանը և Կարեն Հարությունյանը:
Տեղեկատվությունը և տեսանյութը Epress.am-ի:

 

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1183
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association