ՀՔԾ որոշման դեմ Լ.Ասլիկյանի բերված բողոքը դատարանը մերժեց

Capture30.05.2014 թ-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր՝ Գ.Պողոսյանի նախագահությամբ, քննության է առել Լալա Ասլիկյանի բողոքը ընդդեմ ՀՔԾ՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ և որոշել բողոքը մերժել:



ՀՔԾ-ը նյութեր էր նախապատրաստել և կայացրել որոշում "ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ 3--րդ հատուկ գումարտակի ծառայողների արարքներում պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության հանցակազմի բացակայության հիմքով" ակտիվիստի հայտարարության հիման վրա, որը ներկայացվել էր 2013թ. դեկտեմբերի 2-ին "ընդդեմ մաքսային միության" ակցիային մասնակցելու ընթացքում ոստիկանների կողմից Լ.Ասլիկյանին բռնի ուժով, իր կամքին հակառակ ոստիկանական մեքենա տեղափոխելու և տեսախցիկը խլելու և կոտրելու համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Լ.Մելքոնյանի որոշման դեմ բողոք է բերվել նաև ՀՀ գլխավոր դատախազին, որը մերժել է բողոքը և գտել, որ քննիչի կայացրած որոշումը հիմնավոր է: Նման մոտեցում է ցուցաբերել նաև դատավոր՝ Գ.Պողոսյանը, ով անհիմն բողոքը մերժելով, անտեսել է այն, որ Լ.Ասլիկյանին ապօրինի տեղափոխել են ոստիկանների մեքենա, որ իրենից խլել են իր տեսախցիկը, որը հայտնվել էր ոստիկանների ավտոմեքենայում, և որ այն վնասվել և այլևս պիտանի չէ օգտագործման: Դատարանի կայացրած անհիմն որոշումը անակնկալ չէր բողոքաբերի համար, սակայն ավելի զարհուրելի էր այն, որ դատարանը անհավասար մոտեցում էր ցուցաբերում դատավարության կողմերին, բողոքաբերի նկատմամբ բացահայտ ցուցաբերելով իր վերաբերմունքը: Ավելին վերջինս դատական նիստի ավարտից հետո հենց դատարանի դահլիճում ծխախոտը ծխելով կոպիտ ձևով դատարանի դահլիճից դուրս հրավիրեց Լ.Ասլիկյանին սատարելու համար դահլիճում գտնվող Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչներին:

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1330
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association