Լ.Ասլիկյանին և Ս.Կիրակոսյանին ծեծի ենթարկած անձինք չեն պատժվի

lala2013 թվականի դեկտեմբերի 02-ին տեղի ունեցած «Ընդդեմ մաքսային միության» երթի ընթացքում ակտիվիստներ՝ Լալա Ասլիկյանը և Սևակ Կիրակոսյանը ենթարկվել էին ծեծի, Լ.Ասլիկյանը՝ ԼԳԲՏ ծիածանագույն դրոշը ծածանելու համար, իսկ Ս.Կիրակոսյանը` նրան սատարելու համար:




Աբովյան փողոցի վերջում «Հայազն» կոչվող քաղաքական կազմակերպության ներկայացուցիչներից Արմեն Մկրտչյանն ու Դավիթ Խոսրովյանը նախ Լ.Ասլիկյանին քաշքշելով փորձել են խլել դրոշը, այնուհետև հարձակվել և բազմաթիվ հարվածներ են հասցրել՝ Լ.Ասլիկյանին և նրան օգնության հասած, Ս.Կիրակոսյանին, որի հետևանքով նաև կոտրվել էր վերջինիս օպտիկական ակնոցները:
Ոտնձգություն կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու պահանջով 2013 թ-ի դեկտեմբերի 12-ին Լ.Ասլիկյանը և Ս.Կիրակոսյանը հայտարարություն են տվել ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին, ներկայացնելով տեսանյութեր և հայտնելով իրենց ծեծի ենթարկած անձանց անունները: Փաստի առթիվ 22.12.2013 թ-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով և կատարվել նախաքննություն: Նախաքննության մարմինը օբյեկտիվ, բազմակողմանի ու լրիվ քննություն չի իրականցրել և հանցագործությունը կատարած անձանց նկատմամբ անհիմն դադարեցրել է քրեական հետապնդումն ու կարճել քրեական գործի վարույթը: Սակայն 19.03.2014 թ-ին ավագ քննիչ՝ Ա.Տոնոյանը կայացրել էր երկու որոշում Ա.Մկրտչյանի և Դ.Խոսրովյանի նկատմամբ հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին, իսկ 22.03.2014 թ-ին կայացված որոշմամբ արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածից վերաորակել է ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով և կասեցրել քրեական գործի վարույթը՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու պատճառով, միաժամանակ հանձնարարելով ոստիկանության Կենտրոնական բաժնին ակտիվացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ հանցագործությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նույն որոշմամբ քննիչը պարտավորվել էր որոշման մասին հայտնել տուժողներ՝ Լ.Ասլիկյանին և Ս.Կիրակոսյանին, սակայն Լ.Ասլիկյանին որոշումը հանձնվել է սույն թվականի օգոստոս ամսին վերջինիս պահանջով:
Նախաքննության մարմնի կողմից կատարած գործի որակի մասին կարելի է միայն դատել ավագ քննիչ Ա.Տոնոյանի կայացված որոշումից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով /Ծեծ/ հարուցված քրեական գործով գողոն հայտնաբերելու միջոցառումներ հանձնարարելու վերաբերյալ:






  • Տեղադրված .
  • Դիտումներ: 953
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association