Warning: getimagesize(/home/hrtv/public_html/hahr/images/Õ¡Õ¶Õ¶Õ¡_Õª.PNG): failed to open stream: No such file or directory in /home/hrtv/public_html/hahr/plugins/content/social2s/social2s.php on line 1659

Ակտիվիստներին ոստիկանությունից տեղափոխում են հիվանդանոց .

աննա ժԷլեկտրոէներգիայի թանկացման դեմ խաղաղ ցույցի մասնակիցներին ցրելուց հետո մոտ 240 հոգի բերման են ենթարկվել ոստիկանության տարբեր բաժանմունքներ, զգալի մասը նաև գտնվում են հիվանդանոցներում ստացած վնասվածքների պատճառով:
Փաստաբաններին թույլ չեն տալիս մուտք գործել ոստիկանության բաժիններ  բերման ենթարկվածների շահերը պաշտպանելու համար: Ըստ տեղեկությունների ոստիկանությունից ակտիվիստներին տեղափոխում են հիվանդանոցներ արյան մեջ ալկոհոլի պարունակությունը  ստուգելու համար:  Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին առավոտյան բերման ենթարկված Աննա Ժամակոչյանի շահերը պաշտպանելու համար, սակայն վերջինիս թույլ չեն տվել մտնել բաժին, պատճառաբանելով, որ Ա.Ժամակոչյանը իրենց բաժնում չէ: Այնուհետև հայտնել, որ տեղափոխվել է Պռոշյանի շտապ օգնության հիվանդանոց: Փաստաբանին հիվանդանոցից հայտնլ են, որ ներկայացված մոտ 40 անձանց ցուցակում Աննա Ժամակոչյան անունով անձ չկա: Քիչ անց վերջինիս ոստիկանները բերել են հիվանդանոց, որտեղ փորձաքննություն չի իրականացվել, քանի որ ակտիվիստները հրաժարվել են ենթարկվել փորձաքնության: Ոստիկանության բաժին տանելուց հետո Ա.Ժամակոչյանին բաց են թողել:
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1302
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association