«Հյուման Ռայթս Հաուս Երևան»-ը դիմում է դեսպաններին

 
Հայտարարություն
Հուլիսի 17-ի առավոտյան «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավմանը հետևել են ոստիկանության կողմից ՀՀ քաղաքացիների նկատմամբ հետապնդումներ:
Հյուման Ռայթս Հաուս Երևան իրավապաշտպան ցանցը դատապարտում է հուլիսի 17-ին և 18-ին ոստիկանության ուժերի գործողությունները խաղաղ քաղաքացիներինկատմամբ,մասնավորապես՝ անօրինական բերման ենթարկելու, նրանցից շատերին բռնության ենթարկելու, 3 ժամից ավել առանց կարգավիճակսահմանելու, ինչպես նաև անօրինական վայրում պահելու քայլերը:
Միայն հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանությունը  բերման է ենթարկել Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների 140-ից ավել բնակիչ, այդ թվում առնվազն 1 անչափահաս: Հատկանշական է, որ Երևան քաղաքի 100-ից ավելի բնակչի տարել են ոստիկանությանզորքերի 1033 զորամաս, որոշ դեպքերում պահել են 6-ից մինչև 30 ժամ:Հանրությանը հայտնի է դարձել նաև հետապնդվող քաղաքացիական ակտիվիստներից մեկի հարազատներին պատանդ վերցնելու մեկ դեպք՝ հարկադրելու նրան ներկայանալ ոստիկանություն:Այս գործելակերպով ոստիկանությունը խախտել է և՛ ՀՀ օրենսդրությունը, և՛ միջազգային բազմաթիվ իրավական փաստաթղթեր:
Այս օրերին ոստիկանությունը առանց հիմնավորված կասկած ներկայացնելու սահմանափակել է ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժի, խաղաղ հավաքներ իրականացնելու,խոսքի ազատության իրավունքները՝ զրկելով մարդկանց ազատության հիմնարար իրավունքից:
ՀՌՀ Երևանը.
  • Հայտարարում է, որոստիկանության նման ապօրինի,մարդու իրավունքները և ազատությունները հիմնովին ոտնահարող պահվածքը չի կարող արդարացվել որևէ քաղաքական հանգամանքով:
  • Ոստիկանությունից և ԱԱԾ-իցպահանջում է հարգել և պաշտպանել ՀՀ քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, բացառել զենքի գործադրումը, գործել իրավաչափ և հաշվետու:
  • Կոչ է անում բոլոր՝ հատկապես հեռարձակող ԶԼՄ-ներին զգայուն գտնվել մարդու իրավունքների և ազատությունների խախտման խնդիրներում, լիարժեք և համապարփակ լրատվություն տրամադրել այս հարցում՝ միաժամանակ զերծ մնալով թիրախավորված վարկաբեկումներից:
  • Կոչ է անում իրավապաշտպաններին, ՀԿ-ներին, հանրային գործիչներին և քաղաքացիներին ձևավորել անվտանգության պատնեշ ոստիկանության և ՊՊԾ գունդը գրաված կողմերի միջև:
  • ՄԻՊ-ից պահանջում է աջակցել անվտանգության պատնեշի ձևավորմանը, համարժեք արձագանքել իրավիճակին և ջանքեր գործադրել քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ:
  • Կոչ է անում ԵԱՀԿ-ին, Եվրամիության երկրների և ԱՄՆ դեսպանատներին` որպես  ՀՀ ոստիկանության վերափոխմանն ու արդիականացմանն ուղղված ծրագրեր իրականացնողների, իրականացնել ոստիկանության գործողությունների մոնիթորինգ:
Ստեղծված իրավիճակում զենքի գործադրման և ցանկացած կողմի զոհերի գնով քաղաքական իրավիճակի հանգուցալուծումն անընդունելի է, և դրա ողջ պատասխանատվությունը կրում է ՀՀ գործող վարչակարգը:
Հյուման Ռայթս Հաուս Երևան իրավապաշտպան կազմակերպությունների միություն, ներառյալ`
Հայտարարությանը միանում են՝
Ընդդեմկանանցնկատմամբբռնությանկոալիցիա
50/50 քաղաքացիական նախաձեռնություն
Աննա Շահնազարյան
«Էկոլոգիականիրավունք» ՀԿ
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 3092
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association