Ակցիա ի Պաշտպանություն Ալես Բելյացկու

 

AlesBelyackuakcia4

2011թ. նոյեմբերի 25-ին, ժամը 14:30-ին Երևանում Բելառուսի դեսպանատան դիմաց տեղի ունեցավ ակցիա ի պաշտպանություն “Վեսնա” իրավապաշտպան կենտրոնի ղեկավար, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) փոխնախագահ Ալես Բելյացկուն:


Ակցիային մասնակցեցին Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցի հայաստանյան անդամ-կազմակերպությունները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ակտիվիստները "Ազատություն Ալես Բելյացկուն", "Մեր և ձեր ազատությունների համար" "Ազատություն քաղբանտարկյալներին" կարգախոսներով: Ակցիան լուսաբանվեց ԶԼՄ-երի կողմից:

 

bel22011թ. նոյեմբերի 24-ին Ալես Բելյացկին դատապարտվեց 4,5 տարվա ազատազրկման: Բելառուսի իշխանությունները նրան ձերբակալել էին ակնհայտ քաղաքական շարժառիթներով՝ հարկերից խուսափելու մեղադրանքով: Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը Բելյացկուն ճանաչել է խղճի գերի: Բելյացկու գործի մասին տեղեկատվությունը հասանելի է http://spring96.org/ru/tags/1183


   bel3
 
 bel4

 

 

 

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 2784
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association