Անկախության օրը բերման են ենթարկվել բողոքի ակցիայի մասնակիցները

kvostikanutyun2011թ. սեպտեմբերի 21-ին, ժամը 09:00-ին Երևանի կենտրոնում` Սարյանի պուրակում,  ակտիվիստների մի խումբ բողոքի ակցիա էր անցկացնում ՀՀ Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսին օտար զորախմբերի և դրոշների մասնակցության դեմ: Բողոքի ակցիայի կազմակերպիչները հավաքվել են Սարյանի պուրակում` նպատակ ունենալով քայլերթ սկսել ի նշան բողոքի, սակայն ոստիկանները խոչընդոտել են ակցիայի անցկացումը: Նրանք խլել են ակցիայի մասնակիցների պարզած պաստառները, որոնց վրա գրված էր “Հայաստանը Ռուսաստանի մասը չէ”, “Անկախ Հայաստան”: Համաձայն  Epress.am-ի թղթակցի՝ ոստիկաններին մոտեցել է  ակցիայի կազմակերպիչներից մեկը` Գյումրիի “Ասպարեզ” ժուռնալիստների ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը: Կարճ զրույցից հետո ակցիայի մասնակիցները, այնուամենայնիվ, պարզել են եռագույն դրոշները և, վանկարկելով “Ազատ, անկախ Հայաստան”, առաջ շարժվել: Ոստիկանները անմիջապես մոտեցել են ակտիվիստներին և նրանցից երկուսին նստեցրել ոստիկանական մեքենաներ և հեռացել Սարյանի պուրակից դեպի Կենտրոնի ոստիկանություն: Բերման ենթարկված ակտիվիստներն էին Լևոն Բարսեղյանը և Facebook սոցիալական ցանցում քայլերթի մասին էջ ստեղծած Arno Kur / Սաշիկ Ղալեչյան/ օգտատերը: 

Levon-BarseghyanԲերման ենթարկված անձանց Հելսինկյան ասոցիացիան տրամադրել է փաստաբան/ Գարիկ Մալխասյան/, ում սակայն չեն թույլատրել տեսակցել իր պաշտպանյալների հետ՝ պատճառաբանելով, որ նրանց ոչ թե բերման են ենթարկել, այլ՝ հրավիրել են զրույցի: Միայն այն բանից բանից հետո, երբ Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Արման Վեզիրյանը զանգահարել է ոստիկանության թեժ գիծ, 10 րոպե անց փաստաբանը կարողացել է տեսակցել իր պաշտպանյալների հետ:Ժամը 12:00-ին՝ երեք ժամ ոստիկանությունում պահելուց հետո, նրանք ազատ են արձակվել:


 


  • Տեղադրված .
  • Դիտումներ: 2009
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association