Հավաքների ազատություն

Ծեծի և բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներին

IMG_9893

2011թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 11:00-ին ՀՀ Կառավարության շենքի դիմաց սկսվել է զոհված զինվորների հարազատների բողոքի ակցիան, որը կազմակերպել էր “Բանակն իրականում” նախաձեռնող խումբը: 

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1874
0
0
0
s2sdefault

Դժվարացնում են նստացույցի մասնակիցների առօրյան

308303_242652532449191_100001133383714_674483_781069824_n2011թ. հոկտեմբերի 1-ից 2-ը, Ազատության հրապարակի տարածքում գործող սրճարանների դռները փակ էին հաճախորդների համար: Սրճարաններից և այնտեղ գտնվող սանհանգույցներից կարողանում էին օգտվել միայն ոստիկանության աշխատակիցները:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1892
0
0
0
s2sdefault

kvostikanutyun2011թ. սեպտեմբերի 21-ին, ժամը 09:00-ին Երևանի կենտրոնում` Սարյանի պուրակում,  ակտիվիստների մի խումբ բողոքի ակցիա էր անցկացնում ՀՀ Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսին օտար զորախմբերի և դրոշների մասնակցության դեմ: Բողոքի ակցիայի կազմակերպիչները հավաքվել են Սարյանի պուրակում` նպատակ ունենալով քայլերթ սկսել ի նշան բողոքի, սակայն ոստիկանները խոչընդոտել են ակցիայի անցկացումը: Նրանք խլել են ակցիայի մասնակիցների պարզած պաստառները, որոնց վրա գրված էր “Հայաստանը Ռուսաստանի մասը չէ”, “Անկախ Հայաստան”:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1892
0
0
0
s2sdefault

Փակել են մայրաքաղաք տանող ճանապարհները

Մարզերից դեպի Երեւան տանող բոլոր ճանապարհները վերահսկվում են, միջքաղաքային տրանսպորտը, ինչպես նաեւ մասնավոր տաքսի ծառայությունները չեն աշխատում։ Այս մասին "Ա1+" լրատվական կայքին տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահ, ընդդիմադիր ուժ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ /ՀԱԿ/ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։Ըստ նրա՝ վաղ առավոտվանից արդեն փակ են եղել Տավուշ մարզից, Արմավիրից, էջմիածնից Երեւան տանող ճանապարհները։ Նրա փոխանցմամբ՝ Գավառի մայրուղու վրա ձեւավորվել է ՃՈ պահակակետ, որտեղ կանգնեցնում են հասարակական տրանսպորտով եւ տաքսիներով մայրաքաղաք եկող քաղաքացիներին եւ նրանց ետ դարձնում։

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1786
0
0
0
s2sdefault

Պիկետ ի պաշտպանություն բելառուս իրավապաշտպան Ալես Բելյացկու

AlesBelyackiakcia12011թ.սեպտեմբերի 5-ին, ժամը 14:00-15:00, Երևանում Բելառուսի Հանրապետության դեսպանատան դիմաց տեղի ունեցավ Պիկետ ի պաշտպանություն “Վյասնա” իրավապաշտպան կենտրոնի հիմնադիր և ղեկավար, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Ալես Բելյացկու: Պիկետի մասնակիցները դիմել են ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության Արտակարգ և Լիազոր դեսպան Պարոն Ստեփան Նիկոլայի Սուխարենկոյին, ի դեմս Նրա՝ Բելառուսի Հանրապետության իշխանություններին՝ կապված Ալես Բելյացկու ձերբակալման և քրեական հետապնդման հետ: ''Ի պաշտպանության Ալես Բելյացկու'' ակցիաները այսօր կազմակերպվել են տարբեր երկրներում, ներառյալ Ուկրաինայում, Լիտվայում, Ռուսաստանում, Ղրղզստանում, Շվեդիայում և այլն: Ակցիաների մասնակիցների պահանջն է՝ անհապաղ ազատ արձակել Ալես Բելյացկուն և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1615
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association