Հավաքների ազատություն

Օգոստոսի 9-ին՝ երեկոյան, ծեծի ենթարկված ու ոստիկանության Կենտրոնի բաժին տեղափոխված Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները դեռևս գտնվում են բաժնում։ Tert.am-ի հետ զրույցում Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսանակ Արման Մուսինյանն ասաց, որ վերջին տվյալներով երիտասարդներին իրարից առանձնացրել և "տարել են КПЗ՝ ձերբակալման ժամանակավոր մեկուսարան՝ նրանց նկատմամբ բռնություններ գործադրելու համար"։
Օգոստոսի 9-ին, ոստիկանների և ՀԱԿ ակտիվիստների միջև միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երիտասարդները մոտեցել են Երևանի ՊՊԾ գնդի աշխատակիցներին. վերջիններս ստուգելիս են եղել մի քանի քաղաքացիների: Երիտասարդները պահանջել են ոստիկաններից հիմնավորել իրենց գործողությունները: Ի պատասխան` ՊՊԾ գնդի աշխատակիցները հարձակվել են երիտասարդների վրա, ծեծի ենթարկել, այնուհետև` տեղափոխել Կենտրոնի ոստիկանության բաժին:
Ըստ "Հայկական ժամանակ" օրաթերթի՝ ոստիկանություն ժամանած շտապօգնության բժիշկները բոլոր բերման ենթարկվածների մոտ էլ ուղեղի ցնցում են արձանագրել։

Տեղեկատվությունը www.tert.am-ի

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1012
0
0
0
s2sdefault

2011թ. օգոստոսի 9-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևան ք. Հյուսիսային պողոտայից բերման են ենթարկվել ընդդիմադիր ուժ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը, Սահակ Մուրադյանը, Արեգ Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դամիթ Քիրամիջյանը,  Արտակ Կիրակոսյանը և Վահագն Գևորգյանը: 

Ժամը 22.00-ի սահմաններում, ՀԱԿ ակտիվիստ երիտասարդները մոտեցել են Երևան ք. ՊՊԾ գնդի աշխատակիցներին, երբ վերջիններս ստուգելիս են եղել մի քանի քաղաքացիների: Երիտասարդները պահանջել են նրանցից հիմնավորել իրենց գործողությունները:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1268
0
0
0
s2sdefault

Հասարակական տրանսպորտը չի գործում

ashtarakՀունիսի 30-ին՝ վաղ առավոտյանից Աշտարակ քաղաքից  Երևան շարժվող երթուղային փոխադրամիջոցները չեն գործում: Ուղևորների խոսքերի համաձայն՝ այն օրերին, երբ Երևանում պետք է տեղի ունենա հանրահավաք, հասարակական տրանսպորտը չի գործում:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 2020
0
0
0
s2sdefault

ՀԱԿ ակտիվիստները բերման են ենթարկվել

լուսանկարը Ա. Վեզիրյանի2011թ. հունիսի 25-ին, ժամը 21:00-ի սահմաններում, Պուշկին- Մաշտոց պողոտայի խաչմերուկից Երևան ք. ոստիկանության Կենտրոնի բաժին են բերման ենթարկվել ընդդիմադիր ուժ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Վահագն Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը և Սարգիս Խաչատրյանը:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1907
0
0
0
s2sdefault

Պահանջել են պոկել փակցված թռուցիկները

Համաձայն http://www.epress.am/ լրատվական կայքի՝ ընդդիմադիր ուժ Հայ ազգային կոնգրեսի՝ հունիսի 30-ին կայանալիք հանրահավաքին ընդառաջ 2011թ. հունիսի 22-ին՝ երեկոյան,  ՀԱԿ հինգ ակտիվիստների գործողություններին հետևել է Հատուկ քննչական ծառայության քննիչը և մոտ 20 ոստիկաններ, երբ նրանք երեկոյան իրազեկման թռուցիկներ էին փակցնում Երևանի փողոցներում: Epress.am-ի հետ զրույցում այս մասին ասել է Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Արեգ Գևորգյանը` ներկայացնելով իրենց հետ տեղի ունեցածը. “Մենք հինգ հոգով դուրս եկանք` քաղաքապետարանի կողմից ի գիտություն ընդունված հանարահավաքի մասին իրազեկման թռուցիկներ փակցնելու նպատակով:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1933
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association