Բռնի ուժով հոգեբուժարան տեղափոխված կինը բուժման կարիք ունի, եզրակացրել է հանձնաժողովը

amalya12Մայիսի 10-ին Ավանի հոգեբուժական կլինիկա տեղափոխված Ամալյա Նազարեթյանը ներկայումս հիվանդ է և կարիք ունի հիվանդանոցային բուժման: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ նման եզրակացության է եկել Հայաստանի գլխավոր մասնագետ Սամվել Թորոսյանի ղեկավարությամբ ստեղծված հոգեբույժների մասնագիտական հանձնաժողովը:

«Քանի որ նրա հիվանդությունն ունի քրոնիկի վերածվելու, ձգձգվող բնույթ, հիվանդանոցից դուրս գրվելուց հետո արտահիվանդանոցային պայմաններում տևական ժամանակ հիվանդի բուժումը կշարունակվի հոգեբույժի հսկողության ներքո», – ասված է պաշտնական հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Ամալյա Նազարեթյանի հետ հանդիպել էին Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանը և փաստաբան Անի Թորոսյանը, ովքեր փաստել են, որ հանդիպման պահին կինը «լիովին ադեկվատ էր»:

Նազարեթյանն իրավապաշտպաններին պատմել էր, թե ինչպես են իրեն բռնի ուժով կլինիկա տեղափոխել:

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1856
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association