Կարեն Կունգորցևը քանդել է բերանի կարերը փաստաբանի հորդորով

Prison-Life11«Վանաձոր» ՔԿՀ-ում պահվող 22-ամյա Կարեն Կունգորցևը, ով մեղադրվում է 15-ամյա Դավիթ Հովակիմյանի սպանության մեջ, քանդել է բերանի կարերը: Կունգորցևը բերանը կարել էր անցյալ շաբաթվա վերջին՝ բողոքելով իր նկատմամբ դրսևորած անօրինականությունների դեմ:


Մասնավորապես, ՀՀ ոստիկանության «Հերթապահ մաս» հաղորդման մեջ նշվել է, որ երիտասարդն ընդունել է իր մեղքը, մինչդեռ նա պնդում է, որ նման բան չի եղել և Հովակիմյանի սպանության հետ ինքը կապ չունի:
Կունգորցևի պաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արա Պապիկյանը Epress.am-ի հետ զրույցում ընդգծել է, որ ինքն է խորհուրդ տվել երիտասարդին քանդել բերանը: Պապիկյանի խոսքով՝ ինքը դեռևս ոչ բոլոր փաստաթղթերն է ստացել քննիչից, այժմ ուսումնասիրում է ձեռքի տակ եղած թղթերը: Այս պահին եղած փաստերը քննելով՝ փաստաբանը նշել է, թե համոզմունք ունի, որ Կարեն Կունգորցևը մեղավոր չէ:
Պապիկյանը նաև նշել է, որ երկու կոնֆիդենցիալ հանդիպում է ունեցել Կունգորցևի հետ, իսկ երրորդ հանդիպումից հետո, երիտասարդը պատրաստ կլինի ցուցմունք տալ:

Տեղեկատվությունը՝ Epress.am-ի:

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1287
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association