Warning: getimagesize(/home/hrtv/public_html/hahr/images/Կունգուրցև.jpg): failed to open stream: No such file or directory in /home/hrtv/public_html/hahr/plugins/content/social2s/social2s.php on line 1659

Կունգորցևի կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվեց. Տեսանյութ

 

ԿունգուրցևԼոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանն երրորդ անգամ երկարացրել է 15-ամյա Դավիթ Հովակիմյանի սպանության մեջ մեղադրվող 22-ամյա Կարեն Կունգորցևի որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը:

Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը, որը ներկայացնում է Կունգորցևի շահերը, հայտնել է, որ հերթական անգամ անհիմն որոշում է կայացվել, դատարանը բավարարելով քննիչի անհիմն պատճառաբանությունները երկարացրել է կալանքի ժամկետը: Դատարանը մերժել է նաև պաշտպանի միջնորդությունը 5 միլիոն դրամ գրավով կալանքից ազատելու մասին:
Ինչպես նշել ենք նախկինում Կունգորցևին ծեծել են ոստիկանությունում՝ ինքնախոստովանական ցուցմունք կորզելու նպատակով, սակայն վերջինս չի ընդունում իր մեղքը, այն մասին որ վերջինիս առաջադրված մեղադրանքն անհիմն է ապացուցվում է դեպքի վայրից առգրավված տեսաձայնագրություններով, որի վերաբերյալ համատեղ լրագրողական հետաքննություն է կատարվել Հելսինկյան ասոցիացիայի և epress.am-ի կողմից։

 

 

 

Տեսանյութը` etv-ի:

 

 

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1754
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association