ՊԱՇՏՊԱՆԻՆ ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ՀԱՆԴԻՊԵԼ ԻՐ ՊԱՇՏՊԱՆՅԱԼ՝ ԿԱՐԵՆ ԿՈՒՆԳՈՐՑԵՎԻ ՀԵՏ

Arayik-Papikyan---LawyerՎանաձոր քաղաքում անցյալ տարի տեղի ունեցած սպանության մեջ մեղադրվող Կարեն Կունգորցևի պաշտպանին արգելել են հանդիպել իր պաշտպանյալի հետ, պատճառաբանելով, որ ոչ աշխատանքային օրը տեսակցություն չի թույլատրվում: Մինչդեռ գործող օրենսդրությամբ և այդ ոլորտը կարգավորող որոշումներով մեղադրյալն իրավունք ունի առանձին, խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցել իր պաշտպանի հետ` առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման:
Որևէ իրավական ակտով նշված չէ, որ ոչ աշխատանքային օրերը պաշտպանի հետ տեսակցություն չի թույլատրվում: Տեսակցության անհրաժեշտությունը պայմանավորված էր նրանով, որ Կ.Կունգորցևը նամակով դիմել էր ՔԿՀ-ներում դիտորդություն իրականացնող անկախ խմբին, այն մասին, որ ի բողոքի նշան պատրաստվում է ինքնասպանություն գործել, եթե նախաքննության մարմինը քրեական գործով օբյեկտիվ քննություն չիրականացնի:
Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը բազմիցս ներկայացրել է նախաքննության մարմնի կողմից թույլ տրված խախտումների և դատարանի կողմից որպես խափանման միջոց ընտրված կալանքի որոշման ու կալանքի ժամկետը երկարացնելու որոշման անօրինականության մասին: Սույն քրեական գործով արդեն չորսից հինգ ամիս է որևէ քննչական գործողություն չի իրականացվում, կալանքի ժամկետը երկարացվում է միայն այն պատճառով, որ քննիչը սպասում է փորձաքննության եզրակացությանը:
Մանրամասները դիտեք տեսանյութում:




Լուսանկարում՝ փաստաբան Արայիկ Պապիկյանը









  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1405
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association