Անչափահաս տղային ծեծել են ոստիկանությունում

2011թ. հուլիսի 13-ին, ժամը 20:00-20:30-ի սահմաններում Երևան ք. Բագրատունյաց 26 շենքի բակից Շենգավիթ համայնքի ոստիկանության բաժանմունք բերման է ենթարկվել 1996թ. ծնված 15 տարեկան Յուրա Գևորգի Սիմոնյանը: Համաձայն փաստաբան Նարինե Սարգսյանի`  Սիմոնյանը բերման է ենթարկվել որպես վկա բակում տեղի ունեցած վեճի պատճառով, որի ընթացքում կրակոցներ են եղել: Հուլիսի 14-ին, ժամը 16:00-ից սկսած փաստաբան Ն. Սարգսյանը 4 անգամ փորձել է տեսակցել իր պաշտպանյալի հետ, սակայն դա նրան չի հաջողվել: Ոստիկանության քննիչ Կամո Շառոյանը վերջինիս անընդհատ ասել է, որ Սիմոնյանը 10 րոպեից կիջնի, բայց այդպես էլ չի իջել: Հելսինկյան Ասոցիացիան փորձել է հաղորդագրություն ներկայացնել Շենգավիթ համայնքի ոստիկանության բաժանմունք` Սիմոնյանի` ոստիկանության բաժանմունքում անհետանալու վերաբերյալ, սակայն հաղորդագրությունը չի ընդունվել: Հուլիսի 14-ին, ժամը 23:05-ին, Յ.Սիմոնյանին բաց են թողել ոստիկանության բաժանմունքից՝ այնտեղ գտնվելու ողջ ընթացքում այդպես էլ չթողնելով պաշտպանին տեսակցել իր պաշտպանյալի հետ: Համաձայն Սիմոնյանի՝ նրան ոստիկանության բաժանմունքում ծեծել են՝ փորձելով ստիպել, որ ասի թե տեսել է բակում տեղի ունեցած վեճի ժամանակ կրակողին: Հուլիսի 15-ին, Սիմոնյանը իր ծնողի հետ պատրաստվում է այցելել դատաբժշկին:

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 2094
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association