Բելգիացի ակտիվիստին ազատ են արձակել, բայց անձնագիրը չեն վերադարձրել

Lyuk-2Համաձայն Epress.am-ի՝ Նոյեմբերի 30-ին,ժամը՝ 20.50 Բելգիացի ակտիվիստ Լյուկ Վադեվալեին քաղաքից չբացակայելու ստորագրություն վերցնելուց հետո ազատ են արձակել: Վադեվալեի կինը` Գայանե Վարդանյանը, Epress.am-ին տեղեկացրել է, որ թեև ամուսնուն ազատ արձակեցին, բայց նրա անձնագիրը դեռևս չեն վերադարձրել:Բելգիացի ակտիվիստ Լյուկ Վադեվալեն, ով այսօր առավոտյան տեղափոխվել է Մաշտոցի ոստիկանություն, հրաժարվել է ցուցմունք տալուց և առերեսումից, քանի որ առերեսման հրավիրվել են դպրոցի տնօրենն ու մի ուսուցչուհի, ովքեր դպրոցում տեղի ունեցած միջադեպին ներկա չեն եղել:  
Բելգիացի ակտիվիստի գործը գտնվում է  նաև Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի ուշադրության կենտրոնում: Ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան Նինա Կարապետյանցը տեղեկացրել է, որ իրենք, տեղեկանալով, որ Վադեվալեի առողջական վիճակը վատ է և ոստիկանները շտապ օգնություն չեն կանչում, անմիջապես զանգաահրել են Մաշտոցի ոստիկանություն և պարզաբնում են խնդրել:Ըստ Կարապետյանցի` ոստիկանությունից պատասխանել են, որ Վադեվալեն առողջական խնդիր չունի: «Հո մենք մեր գլխից ձեռ չենք քաշել, որ մարդը վատ զգա, շտապ օգնություն չկանչենք»,- ոստիկանների խոսքերն է փոխացել Նինա Կարապետյանցը:

Նոյեմբերի 28-ին բելգիացի ակտիվիստ Լյուկ Վադեվալեին  մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 258 հոդվածի (Խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով:

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 2163
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association