ՀԱԿ-ի 4 ակտիվիստներին ազատ են արձակել, 3-ին դատապարտել են երկամսյա կալանքի

nkar2011թ.օգոստոսի 9-ին ոստիկանության բաժին բերման ենթարկված և հաջորդ օրը առավոտյան ձերբակալված Հայ Ազգային Կոնգրեսի 7 ակտիվիստներից 4-ն այս պահին գտնվում են ազատության մեջ:Ժամը 21:30-ի սահմաններում 3 ակտիվիստներին՝ Արեգ Գևորգյանին, Սահակ Մուրադյանին և Դավիթ Քիրամիջյանին, բաց են թողել Ձերբակալվածների պահման վայրից (ՁՊՎ):  Մյուս 4-ին տեղափոխել են Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան, որտեղից էլ 23:30-ի դրությամբ բաց են թողել նաև Վահագն Գևորգյանին՝  քաղաքից չբացակայելու ստորագրություն վերցնելով:

Մյուս երեք ակտիվիստների՝ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի և Սարգիս Գևորգյանի նկատմամբ կիրառվել է 2-ամսյա նախնական կալանք:Ավելի վաղ Տիգրան Առաքելյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը ՁՊՎ-ի շենքի մոտ հավաքվածներին տեղեկացրել էր, որ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել 316 հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով:Էլբակյանի խոսքով` Սարգիս Գևորգյանին առաջադրվել է մեղադրանք 258 հոդվածի (Խուլիգանություն) առաջին մասի, իսկ Արտակ Կարապետյանին` 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

nkar2

 

 

 

 

 

 

 

 

 

 

nkar3

 

 

 

 

 

 

 

 

 

nkar4

 

 

 

 

 

 

 

 

Կոնգրեսի 7 ակտիվիստներ Սահակ Մուրադյանը, Արեգ Գևորգյանը, Արտակ Կարապետյանը, Տիգրան Առաքելյանը, Դավիթ Քիրամիջյանը, Վահագն Գևորգյանը և Սարգիս Գևորգյանը օգոստոսի 9-ի երեկոյան Կարապի լճի հարակից տարածքից բերման էին ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին: Օգոստոսի 10-ի առավոտյան երիտասարդներին տեղափոխել են ՁՊՎ:Երիտասարդների  խոսքով՝ ոստիկանների հետ վեճի ընթացքում նրանց ծեծի էին ենթարկել: Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը երեկ ասուլիսի ժամանակ հերքել էր այդ փաստը:

Տեղեկատվությունը Հելսինկյան Ասոցիացիայի դիտորդ Արման Վեզիրյանի և http://www.epress.am-ի

 

 

 

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 2038
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association