ՃՆՇՈՒՄՆԵՐԸ, ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ և ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ՏԵՍՔՈՎ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Ս.թ մայիսի 02-ին  ,,Նուբարաշեն,, քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավոր Հրաչյա Գևորգյանը, ով հացադուլ էր հայտարարել  քրեակատարողական հիմնարկի կողմից  անհրաժեշտ բժշկական օգնություն չցուցաբերելու համար, հայտնել է, որ իր խցից ՔԿՀ աշխատակից  Գևորգ Քոչարյանի գլխավորած խմբի կողմից գողություն է կատարվել:

Ըստ Հ. Գևորգյանի խցից ապօրինաբար առգրավվել են  դարակում պահվող անձնական իրերը, պայուսակ, որի մեջ պահվել է կալանավորի փոխնորդ հագուստը, անգամ խցի փոխարինող լամպը: Նշվածի կապակցությամբ  Հ. Գևորգյանը գրավոր բողոք է ներկայացրել Նուբարաշեն ՔԿՀ-ի  պետին և ՀՀ Գլխավոր դատախազին:

Հրաչյա Գևորգյանը շարունակում է հայտարարած հացադուլը, պատկան մարմինների կողմից իրավիճակի որևէ  փոփոխություն կամ արձագանք դեռ  չի  արձանագրվել:  
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 3356
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association