Հայտարարություն

049.png

Քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս ողջունում ենք ժողովրդի հաղթանակը և կարևորում ենք քաղաքացիական ինքնագիտակցության և արժանապատվության զարթոնքը։ Գնահատելի են պատասխանատու, թափանցիկ և հաշվետու կառավարում իրականացնելու համար վարչապետի հռչակած սկզբունքները։ Մենք գիտակցում ենք անցումային ժամանակահատվածում նոր կառավարության առջև ծառացած խնդիրների ծանրությունը և սպասվող աշխատանքի դժվարությունը։

Նախորդ կառավարությունից ժառանգած թույլ  տնտեսությունը, ահռելի պետական պարտքը, սահմանափակ ռեսուրսները, անարդյունավետ ենթակառուցվածքները, ինչպես նաև կառավարման համակարգում առկա ներքին հնարավոր իրական խոչընդոտներն այն մարտահրավերներն են,  որոնք պետք է հաղթահարվեն նորաստեղծ կառավարության կողմից։ Երկրի հասարակական-քաղաքական կյանքում իրականացված փոփոխություններն, անշուշտ, կարևորագույն ձեռքբերումներ են, սակայն դեռևս լիարժեք հաղթանակ չեն։ Նախորդ համակարգի արատավոր երևույթներն ու անարդյունավետ կառավարման հետևանքները  դեռևս անհրաժեշտ է ամբողջությամբ արմատախիլ անել։

Սրանով հանդերձ, վստահ ենք, որ նման խնդիրները կարող են ժամանակավոր բնույթ կրել, և դրանք հնարավոր կլինի հաղթահարել՝ անցկացնելով համապարփակ գնահատում բոլոր ոլորտներում կատարած ծրագրերի և ծախսված գումարների, ինչպես նաև իրացնելով կառավարման արդարացի, թափանցիկ և հաշվետու գործունեության իրական սկզբունքները։ Մենք պատրաստակամ ենք աջակցելու նոր ձևավորված կառավարությանը՝ հաղթահարելու առկա խնդիրները, միաժամանակ հավատարիմ ենք մնալու մեր գործունեության հիմնական սկզբունքներին և օրակարգին։ Մենք շարունակելու ենք ուշադրության կենտրոնում պահել այնպիսի  օրակարգային հարցեր, ինչպիսիք են՝  մարդու իրավունքները, կոռուպցիայի դեմ պայքարը, դատական իշխանության անկախությունը, ազատ և մրցակցային տնտեսական հարաբերությունների զարգացումը։

 Հայտարարությունը բաց է միանալու համար։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

Հանուն հավասար իրավունքների ՀԿ

Համայնքների ֆինանսիստների միավորում ՀԿ

Հանրային քաղաքականության ինստիտուտ ՀԿ

«Ամբրելլա միջազգային լրագրողների ցանց» ՀԿ

Իրավունքի պաշտպանության առանց սահմանների ՀԿ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն ՀԿ

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ

Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ

Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ

Շիրակ Կենտրոն ՀԿ

Գորիսի մամուլի ակումբ

«Սոսե» Կանանց Հիմնահարցեր ՀԿ

Վանաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոն 

Հանրային լրագրության ակումբ

Իրավունքների տեղեկատվական կենտրոն ՀԿ

Իջևանի քաղաքացիական երիտասարդական կենտրոն

ՙՙՕքսԵՋեն՚՚ կանանց և երիտասարդության շահերի պաշտպանության հիմնադրամ

Սոցիալական արդարություն ՀԿ

Երեխաների հասարակություն. մանկապատանեկան ձեռնարկումների աջակցության կենտրոն ՀԿ

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

Կանանց աջակցման կենտրոն

«Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ

Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն ՀԿ

Անմեղության հայկական ծրագիր ՀԿ

Կանանց իրավունքների կենտրոն

Կապանի քաղաքացիական երիտասարդական կենտրոն

Խաղաղության երկխոսություն ՀԿ

Գորիսի կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամ

Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա

Անահիտ Բեգլարյան, փաստաբան

«Քալրֆուլ Հաուս» Սոցիալ-մշակութային և իրավապաշտպան ՀԿ

Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն ՀԿ

Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ

«Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ

Հայաստանի համայնքների միություն

Իրավունքի Եվրոպա միավորում ՀԿ

Արծվաբույն Զեյթուն ՀՄ

Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ

Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա ՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Եղեգնաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոն

«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ

Սպառողների աջակցման կենտրոն ՀԿ

Լոռե էկո-ակոմբ ՀԿ

«Հույսի կամուրջ» ՀԿ

«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ

Խորան Արդ ինտելեկտուալ կենտրոն ՀԿ

Համայնքի Զարկերակ ՀԿ

Գյումրու քաղաքացիական երիտասարդական կենտրոն

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 304
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association