Դատական մշտադիտարկման երկօրյա դասընթացի մասնակցության հրավեր

«Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և «Իրավունքի ուժ»  հասարակական կազմակերպության հետ համատեղ, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը /www.hahr.am, www.humanrightstv.am/ համագործակցության է հրավիրում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ոչ ՀԿ անդամ իրավապաշտպանների, ակտիվիստների, ուսանողների, արդար դատավարության խնդիրներով հետաքրքրված այլ անձանց, ովքեր հետաքրքրված են դատական մշտադիտարկմամբ՝ տեսական և գործնական իրականացման մակարդակներում։
Համագործակցության շրջանակներում բոլոր մարզերից կընտրվեն այն դիմորդները, ովքեր երկօրյա դասընթացի տեսական և գործնական փուլերին ամբողջական մասնակցության ցանկություն կհայտնեն և կներգրավվեն տեղի դատարանում դատական նիստերի մշտադիտարկմանը։ Այս փորձառությունը մասնակիցներին կօգնի ձեռք բերել  մեր կազմակերպության և գործընկեր կազմակերպությունների ապագա ծրագրերում հետագա հնարավոր մասնակցության համար անհրաժեշտ փորձ։
Յուրաքանչյուր մարզում դասընթացը կկազմակերպվի տեղում՝  

Ø  սեպտեմբերի 13-14-ին՝ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում,

Ø  սեպտեմբերի 27-28-ին՝ Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում,  

Ø  հոկտեմբերի 11-12-ին՝  Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում,

Ø  հոկտեմբերի 18-19-ին՝ Տավուշի մարզի Իջևան քաղաքում։

Երկրում համաճարակային իրավիճակից ելնելով, դասընթացների իրականացման օրերը հնարավոր է ենթարկվեն փոփոխության։  

Տեղեկացնում ենք, որ մասնակիցների սննդի ծախսերը հոգում է կազմակերպությունը։ Կպահպանվեն համաճարակային անվտանգության բոլոր կանոնները։
Դասընթացի տեսական մասում մասնակիցները կծանոթանան «Դատական մշտադիտարկում և լուսաբանում։ Արդար դատաքննության արտաքին երաշխիքներ» խորագիրը կրող ուղեցույցին, ի թիվս այլ թեմաների, կներկայացվեն նաև դատական մշտադիտարկման /մասնավորապես, քրեական գործերով նիստերի/ առանձնահատկությունները, նպատակը, սկզբունքները, դատական մշտադիտարկման ժամանակ մասնագիտական գործունեության ապօրինի խոչընդոտման դեպքեր, դրանց պատճառներն ու օրինական կարգավորման հնարավորությունները։

Փորձառու մասնագետները կպատասխանեն մասնակիցների  հարցերին, նրանց կտրվի մշտադիտարկողի իրավունքների վերաբերյալ սպառիչ տեղեկություն ինչպես դասընթացի ընթացքում, այնպես էլ դասընթացից հետո։
Դասընթացի գործնական փուլում կկազմակերպվի մասնակիցների փորձնական  այց տեղի մարզային դատարան՝ կազմակերպիչ հասարակական կազմակերպության ներկայացուցիչների աջակցությամբ  դատական նիստ դիտորդելու նպատակով։
Դասընթացի նպատակն է մասնակիցներին՝ մարզային ՀԿ-ների ներկայացուցիչներին, ինչպես նաև ոչ ՀԿ անդամ իրավապաշտպաններին, ակտիվիստներին, ուսանողներին, արդար դատավարության խնդիրներով հետաքրքրված այլ անձանց դատական մշտադիտարկման վերաբերյալ գիտելիքի տրամադրումը, իրավական դաշտում առկա կարգավորումների և մեխանիզմների վերաբերյալ իրազեկումը, ինչպես նաև նրանց հմտությունների և կարողությունների զարգացումը՝ այդպիսով  նպաստելով մարզային մշտադիտարկողների թիմի ձևավորմանը և նրանց հետագա ակտիվ գործունեությանը ոլորտում։
Հետաքրքրված դիմորդներին խնդրում ենք ուղարկել իրենց տվյալները (անուն-ազգանուն, հեռախոսահամար, մարզ, լրացուցիչ նաև ՀԿ-ի անունը, եթե անդամակցում կամ հարում է որևէ ՀԿ-ի) հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով՝ .։

Ø  Սյունիքի ու Վայոց Ձորի մարզերում դասընթացին մասնակցելու համար դիմել մինչև սույն թվականի սեպտեմբերի 11-ը ներառյալ։

Ø  Գեղարքունիքի ու Տավուշի մարզերում դասընթացին մասնակցելու համար դիմել մինչև սույն թվականի հոկտեմբերի 6-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք մեզ հետևյալ հեռախոսահամարով՝ 095 750 864:

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 33
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association