Հայտարարություններ

031.jpg
2016թ. մայիսի 11-ի լույս 12-ի գիշերը Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած կալանավորՀրաչյա Գևորգյանի բուժմասում գտնվող խուց տեղափոխելեն 2 անձ, որից մեկը ունեցել է ակնհայտ առողջական խնդիրներ (եղել է հենափայտերով), իսկ մյուսը տեղափոխվել է այսպես կոչված «զրոներից»:

Խցում տեղի ունեցած միջադեպից հետո, նշված անձը առանց խնդիրների հեռացելէ խցից և ըստ Հ. Գևորգյանի կրկին տեղափոխվել է «զրոներ»: Նշվածը ըստ Հրաչյա Գևորգյանի թույլ է տալիս ենթադրել, որ այդ անձին տեղփոխել են խուց իրեն վնասելու համար, այլապես, եթե նա իսկապես վատառողջ լիներ, ապա նրան միջադեպից հետո կտեղափոխեին ոչ թե «զրոներ», այլ բուժ մասի այլ խուց:

Ըստ Հրաչյա Գևորգյանին մայիսի 12-ին իրեն է այցելել բուժմասի ղեկավարը և հայտնել, որ բուժմաս կալանավոր կարող է տեղափոխվել բացառապես իր որոշման հիման վրա, իսկ ինքը որևէ մեկի վերաբերյալ նման որոշում չի կայացրել և տեղեկություն չունի, թե ով է եղել այդ անձը և ինչպես է նա հայտնվել Գևորգյանի խցում: Ի պատասխան Գեվորգյանի այն հայտարարության, որ նա կբողոքի կատարվածի մասին, բուժմասի պետը հայտնել է, որ «ես նման հրաման չեմ տվել, տեղեկություն չունեմ, ում ուզում եք բողոքեք»:
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 876
0
0
0
s2sdefault
020.jpg
Ս.թ մայիսի 02-ին  ,,Նուբարաշեն,, քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավոր Հրաչյա Գևորգյանը, ով հացադուլ էր հայտարարել  քրեակատարողական հիմնարկի կողմից  անհրաժեշտ բժշկական օգնություն չցուցաբերելու համար, հայտնել է, որ իր խցից ՔԿՀ աշխատակից  Գևորգ Քոչարյանի գլխավորած խմբի կողմից գողություն է կատարվել:

Ըստ Հ. Գևորգյանի խցից ապօրինաբար առգրավվել են  դարակում պահվող անձնական իրերը, պայուսակ, որի մեջ պահվել է կալանավորի փոխնորդ հագուստը, անգամ խցի փոխարինող լամպը: Նշվածի կապակցությամբ  Հ. Գևորգյանը գրավոր բողոք է ներկայացրել Նուբարաշեն ՔԿՀ-ի  պետին և ՀՀ Գլխավոր դատախազին:

Հրաչյա Գևորգյանը շարունակում է հայտարարած հացադուլը, պատկան մարմինների կողմից իրավիճակի որևէ  փոփոխություն կամ արձագանք դեռ  չի  արձանագրվել:  
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 2902
0
0
0
s2sdefault
040.png

 

Ինչպես պարզ դարձավ ՀՀ ԱԺ-ի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 29-ի նիստից, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը քննարկման է ներկայացրել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը պայմանավորված է վճռաբեկ դատարանի կողմից դատական ակտը վերադարձնելու դեպքում պետական տուրքը չվերադարձնելու անհրաժեշտությամբ՝ հիմք ընդունելով վճռաբեկ դատարանի կողմից գործը վարույթ ընդունելու պահից մատուցվող ծառայությունները:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1889
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association