Հայտարարություններ

047.jpg

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը հայտնում է, որ ատելության հողի վրա 2017 թվականի ընթացքում կատարված հանցագործությունների դեպքերի վերաբերյալ տեղեկություններ կարող եք ուղարկել ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ  մինչև սույն թվականի հուլիսի 15-ը: Գրասենյակը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս գործում։   

Այժմ, քան երբևէ կարևոր է ատելության հողի վրա կատարված հանցագործությունների դեպքերի դիտորդման և փաստաթղթերի կարգավորման գործընթացը: Քաղաքացիական հասարակության կողմից այդ դեպքերի վերաբերյալ նյութահավաք գործունեությունը ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ի կողմից իրականացվող աշխատանքների անբաժանելի մասն է:

Դեպքերի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար այցելեք  http://hatecrime.osce.org/ civilsociety/։ 

Այս գործընթացի և ատելության հողի վրա կատարված հանցագործությունների դեպքերի մասին տեղեկություն ստանալու համար կարող եք դիտել  կարճ տեսանյութ հետևյալ հղումով՝ http://www.osce.org/odihr/ 312101։

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 618
0
0
0
s2sdefault

Աշխատանքի հայտարարություն

join-our-team-e1466601751717.jpg

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ փաստաբանի օգնականի թափուր հաստիքի համար։

Պահանջվում է ներկայացնել աշխատանքային կենսագրական (CV) լուսանկարով և ուղեկցող նամակ .">. հասցեով` վերնագրի մեջ նշելով «Փաստաբանի օգնական»։

Նախնական հավանության արժանացած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: 

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1974
0
0
0
s2sdefault

Հայտարարություն

049.png

Քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս ողջունում ենք ժողովրդի հաղթանակը և կարևորում ենք քաղաքացիական ինքնագիտակցության և արժանապատվության զարթոնքը։ Գնահատելի են պատասխանատու, թափանցիկ և հաշվետու կառավարում իրականացնելու համար վարչապետի հռչակած սկզբունքները։ Մենք գիտակցում ենք անցումային ժամանակահատվածում նոր կառավարության առջև ծառացած խնդիրների ծանրությունը և սպասվող աշխատանքի դժվարությունը։

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1081
0
0
0
s2sdefault

Կոչ-հայտարարություն

048.jpg

Ժողովրդի ընտրած վարչապետը 2018 թ. ապրիլի 27-ի ասուլիսի ժամանակ քաղբանտարկյալներին ու Սասնա Ծռերին ազատելու որոշման մասին հարցին պատասխանեց՝ «Բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն միանշանակ, իսկ թե ովքեր են քաղբանտարկյալ այդ հարցի լուծումը կարծում եմ պետք է վերապահել մասնագիտացված հասարակական կազմակերպություններին, որոնք իրենք իրենց քննարկումների արդյունքում, որպեսզի սուբյեկտիվ չլինի ընկալումը, կքննարկեն և կգան ընդհանուր եզրակացության»:
Մենք քայլ ենք անում և հայտարարում՝ որպես մասնագիտացված հասարակական կազմակերպություն պարտավոր ենք մասնակցել այդ քննարկումներին:
Համոզված ենք, որ բազմաթիվ այլ մասնագիտացված հասարակական կազմակերպություններ, գործընկերներ ու անձինք ևս իրավունք ու պարտավորություն ունեն մասնակցել այդ քննարկումներին:

Գործելու համար մենք (բոլորս) իրավունք չունենք սպասել առընթեր կամ այլ բնույթի մարմիններ ստեղծվելուն: Հեղափոխության ընթացքն ու տրամաբանությունը բոլորիս սովորեցրեց ու ցույց տվեց, որ յուրաքանչյուրս պարտավոր ենք քայլ անել: Նաև դա նկատի ուներ վարչապետը երբ նշեց՝ «պետք է արվեն բոլոր քայլերը հանրային համերշխության մթնոլորտը վերականգնելու համար»:

Ուստիև առաջարկում ենք վաղը՝ 2018 թվականի մայիսի 7-ին ժամը 18:30-ին, Երևանում, Մաշտոցի պուրակում քայլ անել՝ սկսել հանրային բաց քննարկումներ քաղբանտարկյալներին ու Սասնա Ծռերին ազատելու մասին հարցի շուրջ:
Բոլոր շահագրգիռ անձինք իրավունք ունեն մասնակցել քննարկմանը:

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
իրավապաշտպաններ/փաստաբաններ Նինա Կարապետյանց, Արայիկ Պապիկյան

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 4485
0
0
0
s2sdefault

Հրատապ դիմում բոլոր սփյուռքահայերին և ընկերներին

Ինչպես բոլորդ հետևում էիք Հայաստանում ընթացող նորություններին ու զարգացումներին, 2018թ. ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանի ընտրությունը որպես վարչապետ ընթացավ հարկադիր միջոցների կիրառմամբ` փշալարերով շրջապատված և ոստիկանության ծանրակշիռ ներկայությամբ, չնայած նրա և իր կոռումպացված ու օլիգաիխիկ վարչակարգի դեմ հազարավոր խաղաղ ցուցարարների աճող ազգային ընդվզմանը:

Այդուհետ խաղաղ ցուցարարների թիվն օրըստօրե աճեց, միանալով ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ու քաղաքացիական հասարակության մի խումբ ակտիվիստների հայտարարած համազգային քաղաքացիական անհնազանդությանը, այժմ միայն Երևանի Հանրապետության հրապարակում նրանց թիվը 60000-ից ավելի է: Սկիզբ առնելով Երևանում, բողոքի ցույցերը, որոնց օրեցօր ավելի մեծ թվով մարդիկ են ներգրավվում, տարածվեցին, հասնելով Հայաստանի բոլոր մարզերն ու ամենամարդաշատ քաղաքները: Ուսանողներն ու երիտասարդներն իրենց հերթին նախաձեռնություն ցուցաբերեցին բողոքի իրենց ձայնը բարձրացնել` փակելով փողոցներն ու շարունակաբար երթի դուրս գալով` պայքարելու հանուն իրենց ազատությունների և հանուն օլիգարխներից, անարդարությունից ու կոռուպցիայից զերծ ավելի լավ Հայաստանի իրենց իրավունքի: Հիմնական մտահոգությունն այն է, որ Սերժ Սարգսյանի` որպես երկրի ղեկավարի երրորդ և հավանաբար ցմահ պաշտոնավարման հետևանքով Հայաստանը կմնա բռնապետության հարատև ճիրաններում:

Այժմ պահն է միանալու ի աջակցություն Հայաստանում կատարվող աննախադեպ փոփոխության: Մարդիկ առավել քան երբևէ, ձեր` Սփյուռքի մեր հայրենակիցների աջակցության կարիքն ունեն, որպեսզի ի զորու լինեն պայքարելու այս վարչակարգի դեմ և առանց բռնության և արյունահեղության վերականգնելու ժողովրդավարական գործընթացները:

Վերջերս, Սերժ Սարգսյանը հանդիպեց ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին բանակցելու նպատակով` լրատվամիջոցների ներկայությամբ: Սարգսյանն ակնհայտորեն մերժեց հրաժարական տալ, որը ցուցարարների կողմից առաջադրված պայմաններից մեկն է: Ավելին, Սարգսյանը հիշատակեց 2018 թ. մարտի մեկը, որով նա ակնարկում է սպառնալ խաղաղ բնակչությանը, որ իր վարչակարգը պատրաստ է ևս մեկ անգամ բռնություն և բիրտ ուժ կիրառել` ընդվզումը ցրելու և իր իշխանությունը պահելու նպատակով:

Վերջին 10 օրվա ընթացքում բազմահազար մարդիկ են դուրս եկել փողոց խաղաղ ցույցի` բողոքելով կոռումպացված վարչակարգի դեմ: Ավելի քան 850 մարդ ապօրինի բերման է ենթակվել և ձերբակալվել: Ոստիկանությունը անhամաչափ ուժ է կիրառում քաղաքացիների նկատմամբ, բռնարարքներ գործադրում` ծեծում և բերման ենթարկում անգամ անչափահասների, վախ ու սպառնալիք տարածելով ամենուր: Հայաստանի հանրապետական կուսակցության օլիգարխ անդամները, որոնք աջակցում են Սերժ Սարգսյանին, իրենց հրոսակախմբերն են ուղարկում մարդկանց փողոցներում ծեծելու և վայրագություններ կատարելու` ստեղծելով վախի և քաոսի մթնոլորտ: Ապրիլի 21-ին ու 22-ին ոստիկանությունը սկսեց խաղաղ հավաքների կազմակերպիչների ձերբակալությունները, ձերբակալվել են նաև Նիկոլ Փաշինյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ևս երկու պատգամավոր, որոնք Սահմանադրության համաձայն անձեռնմխելի են: Որքան ավելի լայնատարած ու ինտենսիվ է դառնում քաղաքացիական խաղաղ անհնազանդությունը, այդքան ավելի շատ է Սարգսյանի վարչակարգը ճնշում ցուցարաներին ոստիկանության աճող կոպիտ ուժով և կազմակերպված հանցախմբերի օգտագործմամբ:

Ձեր աջակցությունն օրհասական է այս հանգրվանին և կարող է օգնել կանխելու բիրտ հարձակումները խաղաղ ցուցարարների դեմ, որոնք քաղաքացիական անհնազանդություն են ցուցաբերում իրենց նպատակներին հասնելու համար: Բոլորս, ովքեր Հայաստանում պայքարում ենք հանուն ժողովրդավար երկրի և հանուն արդարության, հորդորում ենք Սփյուռքի տարբեր երկրների մեր հայրենակիցներին

  • միանալ պայքարին` ձեր երկրներում համերաշխության բողոքներ անցկացնելով Հայաստանի դեսպանությունների դիմաց,
  • նամակներ հղել ՀՀ նախագահին,
  • տեղեկացնել և համախմբել միջազգային հանրությանը,
  • ներգրավել Սփյուռքի հանրաճանաչ գործիչներին,
  • նախաձեռնել այլ խաղաղ ակցիաներ, որ կարող է աջակցել ժողովրդի պայքարին

Կարող ենք բռնությունը միասին կանխել և Հայաստանը ձեր կարիքն ունի հիմա՛:

Հայաստանի ազատ և անկախ քաղաքացիները ձե՛ր կարիքն ունեն ժողովրդավարության իրենց պայքարում:

Քաղաքացիական հասարակության կազմակերպություններ (բաց է ստորագրության համար)

  1. 1. Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ
    2. Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն ՀԿ
    3. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ
    4. «Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ
    5. Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ
    6. «Մենք» երիտասարդական ՀԿ
    7. «Երիտասարդությունը հանուն փոփոխության» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ
    8. Իջևանի քաղաքացիական երիտասարդական կենտրոն ՀԿ
    9. Իրավունքի ուժ իրավապաշտպան ՀԿ
    10. «Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ
    11. Հանրային լրագրության ակումբ
    12. «Լոռե էկո» ակումբ ՀԿ
    13. «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ
    14. «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ
    15. «Վելես» իրավապաշտպան ՀԿ
    16. ԳԱԼԱ հեռուստաստուդիա
    17. «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիա
    18. Հյուման Ռայթս Հաուս Երևան
    19. Կանանց աջակցման կենտրոն ՀԿ
    20. Թուֆենկյան հիմնադրամ
    21. «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ
    22. «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
    23. «Քալրֆուլ Հաուս» սոցիալ-մշակութային և իրավապաշտպան ՀԿ
    24. Վորլդ Վիժն Հայաստան
    25. ««Սոսե» կանանց հիմնահարցեր» ՀԿ
    26. «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն»  ​ՀԿ
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 772
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association