«Կազմակերպության ինստիտուցիոնալ զարգացում» բաղադրիչի առաջին հանդիպումը

handipum_EEd.JPG

Հուլիսի 13-ին «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության երևանյան գրասենյակում կայացավ Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EED) կողմիցաջակցվող  «Փաստաբանների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում նախատեսված «Կազմակերպության ինստիտուցիոնալ զարգացում» բաղադրիչի առաջին հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցում էին կազմակերպության, աշխատակազմի անդամներ, կամավորներ։

Կազմակերպական զարգացման բաղադրիչի իրականացմանն աջակցում է «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի թիմը։   Աշխատանքը միտված է  նպաստելու «Հելսինկյան ասոցիացիա»-ի՝ որպես քաղաքացիական հասարակության կազմակերպության, կայուն զարգացմանը, խթանելու բարեփոխումներն առաջ մղող և վերահսկող դերակատարի կարողությունները, բարելավելու ծառայությունները և նպաստելու առավել արդյունավետ կառավարմանը մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի ու իրավունքի գերակայության ոլորտներում:

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 284
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association