Ի՞նչ է խոսքի ազատությունը

070.jpg

Ի՞նչ է խոսքի ազատությունը

Խոսքի ազատությունը իրավունքն է ասել այն ամենն ինչ ուզոմ ես, ամենի մասին ինչ ցանկանում ես, երբ ցանկանում ես: Ճի՞շտ է: Ո՛չ:

Խոսքի ազատությունը ցանկացած տեսակի տեղեկատվության և գաղափարների որոնման, ստանալու և տարածելու իրավունք է:

Խոսքի ազատությունը և ազատ արտահայտվելու իրավունքը վերաբերում են բոլոր տեսակի գաղափարներին, ներառյալ նրանք, որոնք կարող են խորը վիրավորական բնույթ կրել: Սակայն այս իրավունքն առաջ է բերում նաև պատասխանատվություններ, և մենք հավատում ենք, որ այս իրավունքը կարող է օրինականորեն սահմանափակվել:

Երբ կարող է սահմանափակվել խոսքի ազատությունը

Ձեզ համար կարող է անսպասելի լինել մեր այս հայտարարությունը, սակայն որոշակի հանգամանքներում խոսքի ազատությունը և ազատ արտահայտվելու իրավունքը կարող են սահմանափակվել:


Կառավարությունները պարտավոր են արգելել ատելություն սերմանող խոսքը և հրահրումը: Իսկ սահմանափակումները կարող են նաև հիմնավորված լինել, եթե դրանք պաշտպանում են մասնավոր հանրային շահ կամ ուրիշների իրավունքներն ու հեղինակությունը:

Խոսքի ազատության և ազատ արտահայտվելու իրավունքի ցանկացած սահմանափակում պետք է սահմանվի օրենքներով, որոնք, իրենց հերթին, պետք է հակիրճ և հստակ լինեն, որպեսզի բոլորը կարողանան հասկանալ դրանք: 

Սահմանափակումներ պարտադրողները (լինեն նրանք կառավարություններ, գործատուներ թե որևէ այլ անձինք) պետք է կարողանան ցույց տալ դրանց անհրաժեշտությունը, և դրանք պետք է համաչափ լինեն: Այս ամենը պետք է ապահովված լինի երաշխիքներով, որպեսզի դադարեցվի այդ սահմանափակումների չարաշահումը և ապահովվի պատշաճ բողոքարկման գործընթաց:

 

... և երբ չեն կարող սահմանափակումներ լինել

Սահմանափակումները, որոնք չեն համապատասխանում այս բոլոր պայմաններին, խախտում են խոսքի ազատությունը: 

Մենք համարում ենք, որ այն մարդիկ, ովքեր բանտարկվել են միմիայն իրենց խոսքի ազատության համար, պետք է համարվեն խղճի բանտարկյալներ: 

Ջաբար Սավալանը բանտարկվել է այն բանից հետք, երբ Facebook-ում կոչ է արել կառավարության դեմ բողոքի ցույցեր սկսել: Մենք նրան համարում էինք խղճի բանտարկյալ և քարոզարշավ էինք իրականացնում նրա ազատ արձակման համար: Կարդացեք Ջաբարի պատմությունը https://www.amnesty.org.uk/jabbar-savalan կայքէջում։

Հակակշիռների և զսպումների համակարգը․ առանձնահատկությունները

Ցանկացած սահմանափակում պետք է լինի հնարավորինս կոնկրետ: Սխալ է մեկ կայքէջի հետ կապված խնդրի պատճառով արգելել ամբողջ կայքը:

 

Ազգային անվտանգությունը և հասարակական կարգը

Այս եզրույթները պետք հստակորեն սահմանվեն օրենքով, որպեսզի կանխվի դրանց օգտագործումը որպես ավելորդ սահմանափակումների արդարացում:

 

Հարցի էությունը

Այս ոլորտը բակականին սուբյեկտիվ բնույթ է կրում, սակայն ցանկացած սահմանափակում չպետք է հիմնված լինի եզակի ավանդույթի կամ կրոնի վրա և չպետք է խտրական լինի որոշակի երկրում ապրող անձի հանդեմ:

 

Այլոց իրավունքները և հեղինակությունը

Պետական պաշտոնյաները պետք է հանդուրժեն ավելի շատ քննադատություն, քան մասնավոր անձինք: Այսպիսով, զրպարտության մասին օրենքները, որոնք դադարեցնում են իշխանության կամ պետական պաշտոնյայի օրինական քննադատությունը, խախտում են ազատ խոսքի իրավունքը:

 

Կրոնական անարգության խնդիրը

Վերացական հասկացությունների, կրոնական կամ այլ համոզմունքների կամ դրանց հավատացող մարդկանց զգացմունքների պաշտպանությունը խոսքի ազատության սահմանափակման հիմք չի կարող հանդիսանալ:

 

ԶԼՄ-ները և լրագրողները

Լրագրողներն ու բլոգերները կոնկրետ վտանգի են ենթարկվում իրենց կատարած աշխատանքի պատճառով: Այդ իսկ պատճառով երկրները պատասխանատվություն են կրում նրանց խոսքի ազատության իրավունքը պաշտպանելու համար: Թերթերի, հեռուստաընկերությունների և այլնի սահմանափակումները կարող են ազդել բոլորի ազատ արտահայտման իրավունքի վրա:

Իրազեկիչներ

Կառավարությունը երբեք չպետք է քրեական վարույթ հարուցի այն մարդկանց նկատմամբ, ովքեր բացահայտում են մարդու իրավունքների ոտնահարման մասին տեղեկատվությունը:

Իրավունքներն ու պարտականությունները

Ազատ խոսքը մեր ամենակարևոր և միևնույն ժամանակ ամենասխալ ըմբռնվող իրավունքներից մեկն է:

Օգտագործեք ձեր խոսքի ազատությունը՝ խոսելու նրանց համար, ովքեր մերժում են իրենց իրավունքները: Սակայն այն օգտագործեք ամենայն պատասխանատվությամբ․ այն հզոր բան է:

Amnesty International UK, հոդված, https://www.amnesty.org.uk/free-speech-freedom-expression-human-right

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 31
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association