Հայաստանի նոր կառավարությունն իր քաղաքականության հիմքում պետք է դնի մարդու իրավունքները

090.jpg

2018թ. մայիսին Հայաստանում իշխանության խաղաղ փոխանցումն իսկապես ուշագրավ էր: Այնուամենայնիվ, շատ բարձր են հանրային ակնկալիքները, որ մարդկանց կյանքում շոշափելի բարելավումներ կլինեն: Կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի առավել խոցելի անձանց երկար ժամանակ անտեսված իրավունքների պահպանմանը», - ասաց Մարդու իրավունքների Եվրոպական խորհրդի հանձնակատար Դունյա Միյատովիչը՝ ամփոփելով սեպտեմբերի 15-ից 20-ը Հայաստան կատարած այցի ընթացքը, որը կենտրոնացած էր կանանց իրավունքների, գենդերային հավասարության և ընտանեկան բռնության, տարբեր անապահով և խոցելի խմբերի անձանց մարդու իրավունքների, ինչպես նաև անցյալում տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատվության հետ կապված հարցերին:

Հանձնակատարն ուշադրություն է դարձրել կանանց իրավունքներին և նրանց քաղաքական մասնակցության հարցերին: «Կանանց մասնակցությունը Հայաստանի հասարակական կյանքին պետք է ավելի արդյունավետորեն խթանվի, հատկապես որոշումների կայացման բարձր մակարդակներում և տեղական մակարդակում, որտեղ նրանց մասնակցությունը հատկապես ցածր է»: Ժամանակավոր հատուկ միջոցառումները, ինչպիսիք են պարտադիր քվոտաները, կարող են օգտակար լինել կանանց և տղամարդկանց գործունեության ոլորտների կարգավորման համար: Հանձնակատարը խորհուրդ է տալիս կանանց մասնակցության համար կոնկրետ և հավակնոտ նպատակներ հետապնդել, ներառյալ տեղական ընտրությունների համար: «Իշխանությունները նույնպես պետք է ավելին անեն, որպեսզի կանայք և աղջիկներն ակտիվ մասնակցություն ունենան քաղաքական կյանքում, նրանք պետք է աջակցեն կանանց հավասարության և՛ կին և՛ տղամարդ դերակատարներին և կողմնակիցներին, և խթանեն խտրական կարծրատիպերից ազատ գենդերային հավասար կրթական միջավայրի ստեղծմանը», - ասում է Գերագույն հանձնակատար Միյատովիչը:

Ամբողջական նյութը տե՛ս հետևյալ հղումով ՝  https://bit.ly/2OOBsYS

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 105
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association