Ազատությունը համացանցում 2018-ին․ թվային ավտորիտարիզմի աճը

104.png

Կեղծ տեղեկատվություն, տվյալների հավաքագրում և ժողովրդավարությանն ուղղված մարտահրավեր

Ամբողջ աշխարհում համացանցը դառնում է ավելի քիչ ազատ և ժողովրդավարությունն էլ ինքնին ենթարկվում է դրա ազդեցությանը։

Առցանց տարածվող ապատեղեկատվությունը և քարոզչությունը թունավորում են հասարակական ոլորտը: Անձնական տվյալների անսանձ հավաքագրումը կոտրել է գաղտնիության ավանդական պատկերացումները: Մի խումբ պետություններ շարժվում են դեպի թվային ավտորիտարիզմ՝ ստանալով լայնածավալ գրաքննության և ավտոմատացված վերահսկողության համակարգերի չինական մոդելի տեսք: Այս միտումների արդյունքում գլոբալ համացանցային ազատությունը 2018 թվականին նվազում է արդեն ութերորդ տարին անընդմեջ:

Ընդհանուր ցուցանիշի բարելավում ունեցած 19 երկրներից երկուսը՝ Հայաստանը և Գամբիան համացանցային ազատության կարգավիճակի տեսանկյունից արձանագրել են զարգացումներ:

Հայաստանը կիսաազատ կարգավիճակից անցում է կատարել ազատ կարգավիճակի այն բանից հետո, երբ Հայաստանի քաղաքացիները երկրում քաղաքական փոփոխություններ իրականացնելու համար ապրիլին կայացած Թավշյա հեղափոխության ժամանակ հաջողությամբ օգտագործեցին սոցիալական լրատվական հարթակները, հաղորդակցման ծրագրերը և ուղիղ եթերների ծառայությունները:

Գամբիան անցում է կատարել ոչ ազատ երկրների շարքից ազատ երկրների շարք, քանի որ սահմանափակումները կրճատվել են, և օգտատերերն ավելի ազատ են  նյութեր տեղադրում այն ժամանակվանից, երբ երկրի երկարամյա ղեկավար Յահյա Ջամեն 2017թ. սկզբին ստիպված եղավ հեռանալ պաշտոնից: Այնուամենայնիվ, դեռևս նախկին վարչակարգի կողմից ընդունված բազմաթիվ խիստ օրենքներ դեռևս պահպանվում են: Եթովպիան մնում է որպես բարձր ճնշումների երկիր, թեև 2018 թ. ապրիլին նորանշանակ վարչապետն անմիջապես նվազեցրեց համացանցային խիստ սահմանափակումները և խոստացավ ավելի լայն բարեփոխումներ: Հայտնի բլոգերներն ազատ են արձակվել բանտից, և քաղաքացիներն ավելի ազատ են խոսում սոցիալական լրատվամիջոցներով և մասնակցում ավտորիտար իշխանությունից իրենց երկրի հնարավոր անցմանը:

Մանրամասն տեղեկությունների համար այցելեք՝  https://bit.ly/2P7TsBX
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 30
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association