Ասյա Բիբիի գործի դասերը

ՊԱԿԻՍՏԱՆ

 Ասյա Բիբիի գործի դասերը

Պակիստանն ազատ է արձակել իսլամի ենթադրյալ հայհոյողին: Հիմա ո՞ր ազգը  քաջություն կունենա նրան ապաստան տրամադրել:

Կաթոլիկ մայր Ասյա Բիբին, ով 9 տարի ազատազրկման է ենթարկվել Պակիստանում և դատապարտվել է կախաղանի այդ երկրի հայհոյանքի մասին խիստ օրենքը խախտելու համար, համընդհանուր համակրանքի է արժանացել ողջ արևմուտքում: Հակառակ վստահելի ապացույցների բացակայությանը և այն բանին, որ նա  ժխտում էր, ստորին ատյանի դատարանները, ակնհայտորեն ենթարկվելով իսլամիստական ճնշմանը, անճիշտ որոշում կայացնելով՝ առաջին պակիստանցի կնոջը մահապատժի ենթարկելու որոշում են կայացրել իսլամի մարգարե Մուհամմեդին վիրավորելու համար։ Այնուհետև, հոկտեմբերի 31-ին Բիբիին վերջապես ներում է շնորհվել Պակիստանի բարձրագույն դատարանի որոշմամբ: Սակայն, երբ նա մեկ շաբաթ անց ազատ արձակվեց, իմացավ, որ ամբողջ Պակիստանում իրեն են փնտրում, որպեսզի սպանեն, և առավել զարմանալին այն է, որ արևմուտքը ոչ մի կոնկրետ առաջարկ չի արել ապաստարան տրամադրելու վերաբերյալ:

Իսլամաբադը հավաստիացրել է, որ մինչև բնակության մշտական վայր գտնելը Բիբին տեղափոխվել է գաղտնի, անվտանգ վայր Պակիստանում: Սակայն նրա տեղափոխումը կարծես սառեցվել է: Մինչդեռ Բիբիի մահացու վտանգ է սպառնում, արևմուտքի պասիվ արձագանքը բավականին վատ նախագիծ է։ Այն վկայում է, որ հնարավոր չէ ամբողջությամբ ընկալել աշխարհի իր մեծությամբ երկրորդ խոշորագույն մահմեդական ազգի մեջ հայհոյանքի տաբուի արմատականացման խոր ազդեցությունները և այն փոթորկումները, որոնք սրա հտևանքով առաջացել են արևմուտքում:

Արևմտյան ղեկավարները հետևողականորեն իրենց մտահոգություններն են հայտնել Բիբիի դրության վերաբերյալ նրա` մոտ մեկ տասնամյակ տևած փորձության ժամանակ: Իրավապաշտպանները, որոնցից է անխոնջ  լորդ Դեյվիդ Ալթոնը, ով անցած ամիս Պակիստանում անձամբ հանդիպել է գլխավոր դատախազի հետ, Բրիտանիայի խորհրդարանում ակտիվորեն աջակցում են Բիբին: Սակայն երբ եկավ վճռորոշ պահը, Լոնդոնն անհապաղ որոշում կայացրեց, որ, ելնելով անվտանգության նկատառումներից, նրան ապաստան չի տրամադրի: Միացյալ թագավորությունն իր պակիստանյան միլիոնավոր համայնքում ունի իսլամիստ արմատական առաջնորդներ, որոնց առումով պետք է անհանգստանալ։ Դրանց թվում է նաև Անջեմ Չոուդարին, ով անցյալ ամիս պայմանականորեն դատապարտվել է համաձայն ահաբեկչության մասին օրենքի։ Լորդ Ալթոնը բրիտանական որոշումը «վախկոտություն» է անվանել։

Առավել մանրամասն տես՝ Ազգային հետազոտություն (16.11.2018) -  https://bit.ly/2A0wodU։
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 272
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association