Քաղաքացիական համերաշխության հարթակի համակարգող հանձնաժողովի հայտարարությունը

csp_logo_final15x.png

ԵԱՀԿ-ում քաղաքացիական հասարակության համար տարածքի կրճատումը առնվազն նոր հարված է Միլանում կայանալիք Նախարարական խորհրդի նիստին

Մենք՝ Քաղաքացիական համերաշխության հարթակի (CSP) համակարգող հանձնաժողովի անդամներս և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչներ ցնցված ենք, որ ոչ կառավարական կազմակերպությունները (ՀԿ-ներն) զրկված են եղել ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստի բացմանը և փակմանը մասնակցելու հնարավորությունից լիագումար նիստերի դահլիճում, բացի այդ նրանց հնարավորություն չի ընձեռնվել նաև ուղիղ եթերում հետևելու նիստերին կամ 2018թ․ դեկտեմբերի 6-7-ին Միլանում անցկացնել հավելյալ միջոցառումներ:

Առաջին անգամ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները զրկվեցին լիագումար նիստերի դահլիճում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստերի բացմանը և փակմանը ֆիզիկապես ներկա գտնվելու հնարավորությունից՝ հակառակ նախկին պրակտիկային և ԵԱՀԿ կանոնակարգին, որն ասում է, որ « միայն բացման և փակման նիստերը պետք է բաց լինեն մամուլի և հասարակության համար, եթե հանդիպումը որոշում չի կայացնում այլ բաց նիստեր իրականացնել»: [1] Թեև լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան լիագումար նիստերի դահլիճում բացման և փակման նիստերին մասնակցելու, ՀԿ-ների ներկայացուցիչներին չտրվեց այդպիսի հնարավորություն։

Թեև ՀԿ-ներին տրամադրվել էր առանձին աշխատանքային և հանդիպման տարածք, այն չուներ տեսողական և ձայնային տեխնիկա, որը թույլ կտար նրանց հետևել Նախարարների խորհրդի նիստերին, ինչը նույնպես ուղղակիորեն հակասում էր ԵԱՀԿ կանոնակարգին: [2] ՀԿ-ներին տրամադրված տարածքն առանձնացված էր և, հետևաբար, հնարավորություն չտվեց որևէ բովանդակալից շփում իրականացնել Նախարարների խորհրդի մասնակիցների հետ:

Բացի այդ, նախորդ շաբաթ Իտալիայի ԵԱՀԿ Նախագահությանը արված հարցումից հետո՝ հավելյալ միջոցառումների կազմակերպման և / կամ նպաստելու հնարավորության վերաբերյալ, Քաղաքացիական համերաշխության հարթակին տեղեկացրել էին, որ այս տարի չեն լինելու հավելյալ միջոցառումներ, սակայն Միլանում հանկարծակի տեղեկացվեց, որ ըստ էության հավելյալ միջոցառումները նախապատրաստվել են առանց ՀԿ-ների մասնակցության: Սա հստակ ցույց է տալիս, որ ՀԿ-ները ողջունելի են այնքան ժամանակ, քանի դեռ դրանք անտեսանելի են և լուռ:

ՀԿ-ների ֆիզիկական ներկայությունը լիագումար դահլիճում ոչ միայն կազմակերպական, այլև քաղաքական հարց է, ինչպես նկարագրված է Հելսինկյան գործընթացի մեջ քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման մասին հայտարարության մեջ , որը հրապարակվել է ԵԱՀԿ-ի կողմից (հրապարակված Քաղաքացիական համերաշխության պլատֆորմի կողմից 2017թ․ դեկտեմբերին): Այսպիսով, ՀԿ-ների բացառումը հակասում է այն ամենին, ինչով հանդես է գալիս ԵԱՀԿ-ը: Միլանում ԵԱՀԿ-ի Նախարարների խորհրդի նիստում ՀԿ-ների նկատմամբ վերաբերմունքը քաղաքացիական հասարակության տարածքի կրճատման ևս մեկ դրսևորում է (տե՛ս Քաղաքացիական համերաշխության հարթակի Համբուրգի 2016թ․-ի հռչակագիրը), այդ թվում `ԵԱՀԿ աշխատանքներում (տե՛ս Քաղաքացիական համերաշխության պլատֆորմի Միլանի հայտարարությունը` ԵԱՀԿ միջոցառումներին մասնակցելու ՀԿ-ների երաշխիքի վերաբերյալ, որը հանձնվեց ԵԱՀԿ բարձրաստիճան ներկայացուցիչներին, այդ թվում Իտալիայի ԵԱՀԿ Նախագահությանը 2018 թ․ դեկտեմբերի 5-ին), և Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված սկզբունքներին սպառնացող ահազանգի վաղ նշան է:

Ցավոք սրտի, ՀԿ-ների լիագումար նիստերի դահլիճում բացման և փակման նիստերից ՀԿ-ների բացառման մասին որոշումը իտալական ԵԱՀԿ Նախագահությունը չէր հայտնել ՀԿ-ների գործընկերներին, ինչպես նաև 6-րդ Շրջանաձև ծանոթագրությունը ((MC.INF/8/18 of 12 November 2018), որը վերահաստատեց ԵԱՀԿ կանոնադրությունը՝ բացման և փակման նիստերին ՀԿ-ների ֆիզիկական ներկայության և ՀԿ-ների կենտրոնում Նախարարների խորհրդի նիստերի ուղիղ հեռարձակման վերաբերյալ: Միայն դեկտեմբերի 5-ի երեկոյան ՀԿ-ները տեխնիկական անձնակազմից տեղեկացան, որ նրանց թույլ չի տրվելու ֆիզիկապես ներկա գտնվել Նախարարների խորհրդի հանդիպմանը, այդ ժամանակ արդեն ուշ էր ԵԱՀԿ ղեկավարությանը դիմելու և խնդիրը լուծելու համար: Իտալիայի ԵԱՀԿ նախագահության հետ ժամանակավոր հաղորդակցության բացակայությունը, այսպիսով, պատճառ է հանդիսացել, որ հավատարմագրված ՀԿ-ների ներկայացուցիչները ապարդյուն ծախսեն իրենց ֆինանսական միջոցները 2018 թ. դեկտեմբերի 5-ին ԵԱՀԿ-ին զուգահեռ Քաղաքացիական համերաշխության հարթակի համաժողովից հետո մնալով ևս երկու լրացուցիչ օր ՝ առանց Նախարարների խորհրդի մասնակիցների հետ որևէ իմաստալից բանավեճի կամ փոխշփման: Տեղեկատվության և ՀԿ-ների համար մատչելիությունը պակասը, ցավոք սրտի, Իտալիայի նախագահության ընթացքում պարբերական դարձած խնդիր է:

Նշենք, որ ԵԱՀԿ գործող նախագահը՝ Իտալիայի արտաքին գործերի նախարար Էնցո Մոավերո Միլանեսին ՆԽ հանդիպման փակման ասուլիսում նշեց, որ ինքը տեղյակ չի եղել ՀԿ-ների բացառման մասին, և որ դա սխալ է և «բացասական փորձ, որը հետագայում չպետք է կրկնվի»: Մենք նաև գոհունակությամբ նշում ենք ապագա ԵԱՀԿ գործող նախագահ՝ Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի խոսքերն այն մասին, որ Սլովակիան մեծապես հավատարիմ է քաղաքացիական հասարակության հետ համագործակցությանը և 2019 թ․ Բրատիսլավայում ԵԱՀԿ կանոններին ամբողջական համապատասխանությամբ կապահովի ՀԿ-ների մուտքը ՆԽ:

Հուսով ենք, որ բոլոր մտահոգ կողմերը դասեր կքաղեն միլանյան բացասական փորձից: Մենք կրկին կոչ ենք անում ԵԱՀԿ բոլոր դերակատարներին, այդ թվում` նախագահություններին, գործադիր մարմիններին, ինքնավար կառույցներին և մասնակից պետություններին` պաշտպանել և ընդլայնել քաղաքացիական հասարակության տարածքը և ապահովել ԵԱՀԿ-ի իրադարձություններին նրանց չխոչնդոտված և նշանակալի մասնակցությունը:

Մասնավորապես, մենք կոչ ենք անում Սլովակիայի ապագա նախագահությանը

  • • նախագահող աշխատանքային խմբի կազմում նշանակել ՀԿ-ի հետ կապերի ներկայացուցիչ՝ որպես առանցքային մարմին քաղաքացիական հասարակության համար, և պարբերականորեն ՀԿ-ների ապահովել ԵԱՀԿ-ի առաջիկա միջոցառումների ժամանակացույցի և թեմաների, միջոցառումների ձևաչափերի և նախագահության համապատասխան որոշումների վերաբերյալ տեղեկություններ,
  • • ապահովել ՀԿ-ների իմաստալից մասնակցությունը ԵԱՀԿ-ի համապատասխան միջոցառումներին բոլոր երեք հարթություններում անվտանգության համապարփակ մոտեցմամբ,
  • • նշանակել քաղաքացիական հասարակության հարցերով գործող նախագահի անձնական ներկայացուցիչ ԵԱՀԿ տարածաշրջանում բազմակողմ մակարդակում քաղաքացիական հասարակության տարածքի կրճատման խնդրի առնչությամբ Սլովակիայի նախագահության ուժեղ քաղաքական դիրքորոշումը ցույց տալու համար,
  • • ապահովել ՀԿ-ների անարգել մուտքը Բրատիսլավայում կայանալիք ՆԽ հանդիպման բացման և փակման նիստերին և ՆԽ նիստերի ուղիղ հեռարձակումը ԵԱՀԿ կանոններով նախատեսված կերպով ՀԿ-ների կենտրոնում, ինչպես նաև ապահովել պայմաններ միասնական գոտում ՀԿ-ների կողմից հավելյան միջոցառումների անցկացման համար ևՀԿ-ներին ցանկացած համապատասխան տեղեկատվության ժամանակին տրամադրումը,
  • • ապահովել ԵԱՀԿ-ի գործող նախագահի կողմից ԵԱՀԿ զուգահեռ քաղաքացիական հասարակության համաժողովի արդյունքային փաստաթղթերի անհատական ստացում (այլ բարձր մակարդակի Եռյակի անդամների և ԵԱՀԿ դերակատարների հետ միասին),
  • • ապահովել, որ ԵԱՀԿ գործող նախագահը նշի ԵԱՀԿ զուգահեռ քաղաքացիական հասարակության համաժողովի արդյունքային փաստաթղթերի ստացման և ԵԱՀԿ ՆԽ-ում իր ելույթներում քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը (մասնավորապես, նրա բացման խոսքում),
  • • ապահովել ԵԱՀԿ զուգահեռ քաղաքացիական հասարակության համաժողովի արդյունքային փաստաթղթերի բաշխումը ԵԱՀԿ բոլոր դերակատարներին, այդ թվում՝ Եռյակին, գործադիր մարմիններին, ինքնավար կառույցներին և մասնակից պետություններին,
  • • իրականացնել առաջնորդություն և ընդունել ուժեղ դիրքորոշում քաղաքացիական հասարակության տարածքի պաշտպանության և ընդլայնման վերաբերյալ ԵԱՀԿ միջոցառումներին ՀԿ-ների հասանելիության վերաբերյալ շարունակվող բանակցությունների ընթացքում:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Քաղաքացիական համերաշխության հարթակի (CSP) Քարտուղարությանը Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեով:

---

1 ԵԱՀԿ կանոնակարգ, էջ. 10, IV.2 (B)-ի 6-րդ պարբերություն (MC.DOC/1/06 of 1 November 2006).

2 «Եթե այլ բան որոշված չէ, բոլոր նիստերը, բացառությամբ քննարկվող և որոշման ենթակա օրակարգի առարկա հանդիսացող կետերի, պետք է ուղիղ հեռարձակվեն բոլոր աշխատանքային լեզուներով հեռուստատեսային կենտրոնում և ՀԿ-ների կենտրոնում` փակ համակարգային հեռուստատեսությամբ»։ Տե՛ս նույն տեղում։

http://www.civicsolidarity.org/article/1565/shrinking-space-civil-society-osce-hits-new-low-ministerial-council-meeting-milano

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 156
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association