նորություններ

Շնորհավո՛ր տոնդ, Հայաստան։

089.jpg
Անկախության սերնդի հպարտ ներկայացուցիչ լինելով՝ անկախության կարևորությունը տեսնում եմ պապերիս ու ծնողներիս հայացքում ու խոսքերում։ Դարեր շարունակ տանջված ու օտարի լծի տակ ապրած իմ ժողովուրդն արդեն 27 տարի է հպարտությամբ վայելում է իր ազատ երկրի ամեն բացվող առավոտը։ Այս տարի ազատությունն ու անկախությունն էլ ավելի են արժևորվել մեզ՝ հայոց աշխարհի հպարտ քաղաքացիներիս համար։ Մեր ազատատենչ ոգին ևս մեկ անգամ ապացուցեց, որ հայը այլևս երբեք չի խոնարհի իր գլուխը, այլ միշտ բաց ճակատով ու միասնական ոգով կանցնի իր ճամփան։ Շնորհավո՛ր տոնդ, ի՛մ ազատ ու անկախ Հայաստան։

Արփինե Մաթևոսյան, կամավոր
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 190
0
0
0
s2sdefault

Շնորհավո՛ր տոնդ, Հայաստան։

088.jpg

Ինչպես գրում է Կոնգոյի Հանրապետության ազատագրական շարժման գործիչ Պատրիս Լումումբան․ «Միակ բանը, որ մենք ցանկանում էինք մեր երկրի համար արժանապատիվ կյանքի, առանց կեղծավորության արժանապատվության, առանց սահմանների անկախության իրավունքն էր: Կգա մի օր, երբ պատմությունը կասի իր խոսքը»: Հայաստանում այդ օրը եկել է: Մենք ամեն օր ենք ամրապնդում մեր անկաախությունն ու արժանապատվությունը:

Հովհաննա Թորոսյան

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 151
0
0
0
s2sdefault

Շնորհավո՛ր տոնդ, Հայաստան։

086.jpg

Կարծում եմ, որ կարեւոր է հիշել, որ մարդու իրավունքների եւ ազատության արժեքի մեր հասկացությունը պետք է աճի զուգահեռ մեր պատկերացման, թե ինչ է նշանակում մարդ լինել: Մենք ապրում ենք արագ առաջընթացի դարաշրջանում՝ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին, եւ մեր օրենսդիրները եւ իրավական սկզբունքները պետք է ամեն ինչ անեն այն արտացոլելու համար։

Անի Խուդավերդյան, ՀԱ ներկայացուցիչ ԱՄՆ-ում



  • Տեղադրված .
  • Դիտումներ: 160
0
0
0
s2sdefault

Շնորհավո՛ր տոնդ, Հայաստան։

084.jpg

Որպես հայազգի հպարտ եմ, որ այսօր ես ապրում եմ ազատ, անկախ Հայաստանում: Համաշխարհային պատմության ընթացքում մարդիկ պայքարել են անկախանալու համար: Այո՛, այն նրանց չի տրվել հեշտությամբ. Բնականաբար, եղել են նաև զրկանքներ, որպեսզի կյանքի կոչեն այդ իղձը: Եվ քանի որ այսօր մենք ապրում ենք այդ իրականության մեջ, ապա մեր 27-ամյա հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կցանկանայի արժանապատվորեն կրել անկախ հայ լինելու գաղափարը:

Գեղամ Մելքոնյան

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 190
0
0
0
s2sdefault

Շնորհավո՛ր տոնդ, Հայաստան։

079.jpg

Անկախությունը ես եմ եւ Հայաստանի բոլոր քաղաքացիները։ Ուստի անկախությունը պահպանելու «ծանր բեռ»-ը բոլորինս է։ Պետք է գնահատենք մեր անկախությունը եւ կարողանանք այն ճիշտ օգտագործել՝ ամուր պետություն, պաշտպանված ժողովուրդ ունենալու համար: Թեեւ Հայաստանն արդեն 27 տարի անկախ է, սակայն վերջին երկու տասնամյակում այն բռնազավթված էր։ Հայ ժողովրդի միասնականության շնորհիվ այս տարվա մայիսի 8-ին Հայաստանը կրկին անկախացավ՝ այս անգամ ոչ թե Խորհրդային Միությունից, այլ իշխանությունը զավթածներից։

Շնորհավո՛ր տոնդ, ազա՛տ Հայաստան։

Սուսաննա Պողոսյան

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 148
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association