նորություններ

Թայլանդը պետք է ազատ արձակի փախստական ֆուտբոլիստին

124.jpg

«Եթե ես գնամ Բահրեյն , ես կրկին խոշտանգումների կենթարկվեմ»։

Բահրեյնի ազգային հավաքականի նախկին հարձակվող Հաքիմ ալ Արաբին տառապում է թայական բանտում, և լուրջ վտանգ կա, որ նա կարտահանձնվի Բահրեյն: Այնտեղ նա կարող է ենթարկվել անարդար դատավարության, բանտարկության և նույնիսկ խոշտանգումների:

2011թվականից սկսած Հաքիմը հանդես է գալիս Բահրեյնում կատարվող խոշտանգումների և իրավունքների այլ խախտումների դեմ։ 2014թ․ նա փախուստի է դիմել Բահրեյնից, երբ անարդարացի կերպով դատապարտվել էր ոստիկանական տեղամասի վրա վանդալային հարձակում գործելու համար։ Սակայն հանցագործությունը կատարվել էր, երբ նա մասնակցում էր ֆուտբոլային հեռարձակվող խաղի։ Այդ պահից սկսած նա Ավստրալիայում ստացել է փախստականի կարգավիճակ և խաղում է Ավստրալիայի թիմում։ Անցած դեկտեմբերին նա իր կնոջ հետ գնացել էր Թայլանդ իրենց մեղրմսի համար, սակայն Բանգկոկի օդանավակայանում ձերբակալվել է, երբ Բահրեյնի իշխանությունները նրա ձերբակալման անօրինական «կարմիր ազդանշան» էին տվել Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությանը (Ինտերպոլ)։ Թեև կարմիր ազդանշանը դրանից հետո հեռացվել է, սակայն Հաքիմը դեռևս կալանավորված է։

Որպես գրանցված ֆուտբոլային խաղացող՝ Հաքիմը պետք է պաշտպանվի ֆուտբոլի միջազգային կառավարող մարմին հանդիսացող FIFA-ի  մարդու իրավունքների ուժեղացված քաղաքականությամբ։ Դեռևս FIFA-ն որևէ քայլ չի ձեռնարկել ի պշտպանություն Հաքիմի։ Մենք ցանկանում ենք, որ այս հարցին լուծում տրվի։

Human Rirhts Watch-ը խնդրում է միանալ իր կոչին և հորդորել Թայլանդի իշխանություններին հարգանք ցուցաբերել Հաքիմի փախստականի կարգավիճակին և նրան թույլ տալ վերադառնալ Ավստրալիա։ Եթե նա արտահանձնվի Բահրեյն, նա կենթարկվի խիստ իրավախախտումների լուրջ ռիսկի։

Մենք Ձեր օգնության կարի՛քն ունենք։

Կոչին միանալու համար անցեք հետևյալ հղումով։

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 43
0
0
0
s2sdefault
123.jpg

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը հրապարակել է 2018թ․-ի սեպտեմբերին Հայաստան կատարած իր այցի մասին զեկույցը։ Զեկույցը կենտրոնանում է կանանց իրավունքների, գենդերային հավասարության և ընտանեկան բռնության, անապահով և խոցելի խմբերի մարդկանց իրավունքների և մարդու իրավունքների՝ նախկինում տեղ գտած խախտումների վերաբերյալ հաշվետվողականության հարցերի վրա։ Այցի մասին կարդացեք ավելի մանրամասն հետևյալ հղումով։ Զեկույցի հայերեն տարբերակը՝ այստեղ։

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 42
0
0
0
s2sdefault

Մարդու իրավունքների այս տարվա կարևորագույն հաղթանակները

120.png

Անցած ամբողջ տարվա ընթացքում Amnesty International-ի մոտ 7մլն կողմնակիցներ ձեռնարկել են մի շարք գործողություններ՝ բողոքի ցույցեր, հայտարարություններ, միջնորդություններ և բազմաթիվ այլ միջոցներ, ամենուր մարդու իրավունքները պաշտպանելու և ջատագովելու համար։

Այդ ամենն ունեցավ հսկայական ազդեցություն․ անարդարությամբ դատապարտված մարդիկ ազատ արձակեցին, օրենքները փոփոխության ենթարկվեցին և ամբողջ աշխարհում համարձակ մարդիկ ոտքի ելան և գործի անցան։

Նյութը պատրաստվել է ոգեշնչվելով 2018թ մարդու իրավունքների կարևորագույն հաղթանակների տարեվերջյան ամփոփումից․․․

Ամբողջական նյութին ծանոթացեք այստեղ։

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 156
0
0
0
s2sdefault

2018թ․ ԵԱՀԿ Զուգահեռ համաժողովի հիմնական թեմաները

118.PNG

2018թ ԵԱՀԿ Զուգահեռ համաժողովի հիմնական թեմաները

Քաղաքացիական հասարակության առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչները հավաքվել էին դեկտեմբերի 5-ին Միլանում կայացած Քաղաքացիական հասարակության զուգահեռ համաժողովի շրջանակներում: Ահա միջոցառման հիմնական թեմաները.

Այս տարի ԵԱՀԿ ԶՀ-ի բացման նիստը սկսվեց լռության րոպեով` նվիրված մեր գործընկեր Վիտալի Սաֆարովի հիշատակին, ով ողբերգական կերպով սպանվել էր իր հայրենի քաղաք Թբիլիսիում նեոնացիստական խմբի անդամների կողմից: Մենք կարոտում ենք Ձեզ, Վիտալի:

Ելույթների ընթացքում բանախոսներն անդրադարձել են Իտալիայի նախագահության ընթացքում կատարվածին, բարձրացրել իրենց մտահոգությունները և քննարկել Սլովակիայի ապագա նախագահության առաջնահերթությունները: Քաղաքացիական համերաշխության հարթակի ներկայացուցիչների կողմից քննարկված թեմաներն էին ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգության մտահոգությունների աճը, քաղաքացիական հասարակության համար և՛ ազգային, և՛ միջազգային ասպարեզներում տարածքի կրճատումը, ամբողջատիրական վարչակարգերի թվի աճը և ժողովրդավարական համակարգերին ուղղված սպառնալիքները, օրենքի գերակայությունը և լրատվամիջոցների ազատությունը, ինչպես նաև գենդերային հավասարությունը և միգրացիան։

Միջոցառման ժամանակ քննարկված ևս մեկ կարևոր թեմաներից էր պատմությունների վերամշակումը և մարդու իրավունքների վերաբերյալ հաղորդումների ուղարկման համար նորարարական հաղորդակցման գործիքների կիրառումը: Այս կարճ տեսանյութը տրամադրում է համաժողովի կարճ նկարագիրը՝ https://youtu.be/cZ_AWSc36rU։

ԶՀ-ը ներառել է նաև քաղբանտարկյալների համար համերաշխության ակցիա, որը ներառում էր այնպիսի գործողություններ, ինչպիսիք են `

  • քաղբանտարկյալների իրավիճակի և նրանց ազատմանն ուղղված համընդհանուր դիվերսիֆիկացված բազմակողմանի գործողությունների անհրաժեշտության թարմացումը, ինչն ուղեկցվեց որոշ հայտնի քաղբանտարկյալների մասին պատմող տեսագրություններով,
  • համժողովի մասնակիցների կողմից քաղբանտարկյալների համար բացիկների ստորագրումը,
  • մեկ ընդհանուր միասնական ֆոտոշարք՝ նվիրված ԵԱՀԿ տարածաշրջանի բոլոր քաղբանտարկյալներին և մեկ առանձին՝ կապված Ազիմժոն Ասկարովի գործին:

Ստեղծված ավանդույթի համաձայն փակման նիստն ավարտվեց աչքի ընկած մասնակիցներին 2018 թ. Քաղաքացիական հասարակության առաջարկությունների և «Միլանի հռչակագրի» խորհրդանշական հանձնումով և ԵԱՀԿ մասնակից պետությունների ներկայացուցիչների և ԵԱՀԿ պաշտոնյաների կողմից արված դիտողություններով։

Նյութի աղբյուրը՝ http://www.civicsolidarity.org/article/1566/osce-parallel-conference-2018-highlights։

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 101
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association