• Slideshow1
  • John Hay
  • vladimir-visotskiy
  • Honoré Mirabeau 4
  • Hunter S tomson
  • «Ժողովրդավարությունը վատ վարչակարգ է, բայց ոչ ոք ավելի լավը դեռ չի հորինել»:

    Ուինստոն Չերչիլ ,Բրիտանացի քաղաքական գործիչ
  • «Պետական բռնակալության սարսափը հազվադեպ է տեսնում նա, ով չի փորձում դրան դիմակայել»:

    Ջոն Հեյ ,Ամերիկացի դիվանագետ
  • «Իրական խենթերը քիչ են, ահա և չկա առաջնորդ»:

    Վլադիմիր Վիսոցկի ,Դերասան և պոետ
  • «Կամավոր ստրուկներն ավելի շատ բռնապետներ են ստեղծում, քան թե բռնապետները՝ ստրուկներ»:

    Օնորե Գաբրիել Միրաբո ,Ֆրանսիացի քաղաքական գործիչ
  • «Ազատությունը մեռնում է այն ժամանակ, երբ այն պետք չէ»:

    Հանթեր Ս. Թոմսոն, ամերիկացի լրագրող

Հայտարարություն՝ Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի հացադուլի մասին

Bilyan_Smbat.jpg
Ավելի քան 20 օր է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ են հայտարարել «Սասնա Ծռեր» խմբի անդամներ Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը՝ պահանջելով ապահովել իրենց պատշաճ բուժօգնությունը, ինչպես նաև իրենց տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ։

Անձի, առավել ևս կալանավորված անձի կողմից պատշաճ բուժօգնության պահանջը ոչ միայն քննարկման առարկա չի կարող դառնալ, այն էլ տևական ժամանակ, այլ ենթակա է անհապաղ կատարման: Սակայն մինչ օրս քննարկվում է Ա. Բիլյանի և Ս. Բարսեղյանի դիմումների միայն ենթակայության հարցը: Մինչ հարցի կարգավորումը, նշյալ անձանց առողջությունը կարող է անդառնալի վնաս կրել: Այլ ՔԿՀ տեղափոխության մասին դիմում-պահանջը ևս անձի իրավունքն է, առավել ևս, որ այդպիսի պահանջն ունի ավելի քան բավարար հիմնավորումներ և պատճառներ, որոնք ներկայացվել են նաև դատարանում:Նշյալ պարզ և լուծման համար չափազանց դյուրին խնդիրները տևական ժամանակ է չեն լուծվում: Պետության անունից հանդես եկող պատկան մարմիններն ու հաստատությունները՝ դատարան, Քրեակատարողական վարչություն, քրեակատարողական հիմնարկ, որոնք կոչված են ապահովել մարդու իրավունքներն ու ազատությունները, կանխել դրանց խախտումները, անտրամաբանական վարչարարության կամ անգործության դրսևորմամբ հերթական անգամ փաստում են, որ ՀՀ-ում մարդու իրավունքների խախտումները կրում են հանընդհանուր բնույթ, հատկապես պետական մարմինների կողմից: «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնում հացադուլի մեջ գտնվող Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի ներկա առողջական վիճակի, հնարավոր անցանկալի հետևանքների առնչությամբ՝ դատապարտելով բոլոր իրավասու մարմինների անգործությունն ու ձևական վարչարարությունը և պահանջելով՝
  • վերջ տալ ձևական վարչարարությանը և ապահովել Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի իրավունքների պաշտպանությունը,
  • անհապաղ միջոցներ ձեռնարկել նրանց դիմումներին առարկայական լուծում տալու ուղղությամբ,
  • պատասխանատվության ենթարկել ստեղծված իրավիճակի համար բոլոր մեղավոր պաշտոնյաներին,
  • քրեակատարողական հիմնարկներում ապահովել օրենքով սահմանված նվազագույն անհրաժեշտ պայմաններ, ինչը վերջ կդնի անազատության մեջ գտնվող անձանց իրավունքների մշտական խախտումներին:
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ10.01.2018թ.
  • Դիտումներ: 3604
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association