• Slideshow1
  • John Hay
  • vladimir-visotskiy
  • Honoré Mirabeau 4
  • Hunter S tomson
  • «Ժողովրդավարությունը վատ վարչակարգ է, բայց ոչ ոք ավելի լավը դեռ չի հորինել»:

    Ուինստոն Չերչիլ ,Բրիտանացի քաղաքական գործիչ
  • «Պետական բռնակալության սարսափը հազվադեպ է տեսնում նա, ով չի փորձում դրան դիմակայել»:

    Ջոն Հեյ ,Ամերիկացի դիվանագետ
  • «Իրական խենթերը քիչ են, ահա և չկա առաջնորդ»:

    Վլադիմիր Վիսոցկի ,Դերասան և պոետ
  • «Կամավոր ստրուկներն ավելի շատ բռնապետներ են ստեղծում, քան թե բռնապետները՝ ստրուկներ»:

    Օնորե Գաբրիել Միրաբո ,Ֆրանսիացի քաղաքական գործիչ
  • «Ազատությունը մեռնում է այն ժամանակ, երբ այն պետք չէ»:

    Հանթեր Ս. Թոմսոն, ամերիկացի լրագրող

Կլոր-սեղան հանդիպման հրավեր

Helsinkyani_nkar_gunavor.jpg

«Մարդու իրավունքների դիտորդում և շահերի պաշտպանություն» ծրագրի շրջանակներում «Հելսինկյան ասոցիացիան» հրավիրում է առաջին կլոր-սեղան հանդիպումը, որը տեղի կունենա 2018թ․ ապրիլի 13-ին, ուրբաթ, ժամը 11․00-13․00-ին, «Անի Պլազա» հյուրանոցի «Գառնի» սրահում։

Հանդիպումը կրում է աշխատանային բնույթ, որին հրավիրված են Փաստաբանների պալատի, Հանրային պաշտպանի գրասենյակի, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, անհատ փաստաբաններ՝ հանրային պաշտպանության համակարգում առկա խնդիրներն ու դժվարությունները քննարկելու, ինչպես նաև իրավիճակի բարելավմանն ուղղված առաջարկներ ներկայացնելու նպատակով։ Երկրորդ հանդիպումը նախատեսում ենք հաջորդ ամիս, որն ավելի ընդլայնված ու ներկայացուցչական բնույթ կկրի և ուղղված կլինի ստացված առաջարկների ամփոփմանը։

Օրակարգում՝

  • Հայաստանի Հանրապետությունում հանրային պաշտպանության համակարգում առկա խնդիրների հակիրճ ներկայացում,
  • ԱՄՆ և եվրոպական մի շարք երկրների հանրային պաշտպանության համակարգերի ուսումնասիրության արդյունքների հակիրճ ներկայացում,
  • քննարկումներ, առաջարկների ներկայացում։

Ծրագիրը նպատակաուղղված է Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում արդարադատության արդյունավետության բարձրացմանը, հասարակության իրավական իրազեկման և իրավական պաշտպանունակության զարգացմանը: Գործողությունների շարքում իրականացվում է նաև հանրային պաշտպանների ներգրավվածությամբ դատական գործերի դիտորդում տարբեր ատյանների դատարաններում։

«Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ

  • Դիտումներ: 109
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association