Զեկույցի ներկայացման հանդիպման հրավեր

036.jpg

Հարգելի՛ գործընկերներ

 Սիրով հրավիրում ենք Ձեզ ԱՄՆ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ «Մարդու իրավունքների դիտորդում և շահերի պաշտպանություն» ծրագրի շրջանակներում իրականացված «Հանրային պաշտպանի համակարգը Հայաստանում. Բարեփոխումներն անխուսափելի են» զեկույցի  ներկայացմանը, որը տեղի կունենա մայիսի 29-ին, երեքշաբթի, ժամը 11.00-13.00-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Գառնի» դահլիճում (հասցեն`Երևան, Սայաթ-Նովա 19): 

Զեկույցն ամփոփում է ծրագրի և Հայաստանում հանրային պաշտպանության դաշտում առկա մարտահրավերների արդյունքները: Մարտահրավերները բացահայտվել են դատական գործերի լսումների և աղմկահարույց քրեական գործերում ներգրավված  մի շարք փաստաբանների աշխատանքի դիտորդման միջոցով: Անցկացրել ենք նաև հարցազրույցներ և ունեցել մասնավոր զրույցներ լրագրողների, իրավապաշտպանների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, հետազոտել և ուսումնասիրել այս հարցի վերաբերյալ համացանցում առկա տեղեկություններ:

Հանդիպմանը հրավիրված են մի շարք արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունների և Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև փաստաբաններ, լրագրողներ և իրավապաշտպաններ:

  • Դիտումներ: 379
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association