Զեկույց՝ «Այրված, ծեծված ու խաբված. Ոստիկանական բռնության համար պատասխանատվության սպասելիս»

042.png
2016 թվականի Սեպտեմբերի 8-ին, ժամը 10:30-ին, Անի հյուրանոցի Գառնի սրահում (Սայաթ-Նովա 19) Միջազգային Համագործակցությունը Հանուն Մարդու Իրավունքների կազմակերպությունը և Հելսինկյան Ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպությունը՝ համագործակցելով Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի, Protection of Rights without Borders կազմակերպության և Հելսինկյան քաղաղացիական Ասամբլեայի Վանաձորի ներկայացուցչուչության հետ, կներկայացնեն Երևանում 2016թ. հուլիսի 17-30-ը տեղի ունեցած իրադարձությունների մոնիտորինգի արդյունքում կազմած զեկույցը:


Զեկույցի ներկայացմանը կմասնակցեն՝ Սվետլանա Վալկոն, Միջազգային Համագործակցությունը Հանուն Մարդու Իրավունքների կազմակերպության կոորդինատոր,  Լենե Վեթլանդը՝ Նորվեգյան Հելսինկյան Կոմիտեի ավագ խորհրդական, Նինա Կարապետյանցը՝ Հելսինկյան Ասոցիացիա իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ,  Հայկուհի Հարությունյանը՝ Protection of Rights without Borders կազմակերպության նախագահ, Արթուր Սաքունցը՝ Հելսինկյան քաղաղացիական Ասամբլեայի Վանաձորի ներկայացուցչության նախագահ:



Համագործակցությունը Հանուն Մարդու Իրավունքների կազմակերպության
«Այրված, ծեծված ու խաբված. Ոստիկանական բռնության համար պատասխանատվության սպասելիս» անվամբ զեկույցը պարունակում է վերլուծություններ 2016թ. հուլիսի 17-30-ը Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ: Զեկույցը փաստարկում է լրագրողների աշխատանքներին խոչընդոտելու, խախաղ բնակիչների ձերբակալման և կալանավորման ընթացում կատարված խախտումների, ակտիվիստների ճնշման և հետապնդման մասին:


Զեկույցը նաև պարունակում է միջազգային նորմերի և Հայաստանի ներպետական օրենքների խախտման մասին իրավաբանական վերլուծություններ:
Հիմնվելով կատարված վերլուծությունների արդյունքի վրա՝ Միջազգային Համագործակցությունը Հանուն Մարդու Իրավունքների կազմակերպությունը խորհուրդ է տալիս Հայաստանի Հանրապետության կառավարությանը ձեռնարկել բոլոր համապատասխան միջոցները՝ երկրում կատարված իրավախախտումների մեղավորներին պատժելու և սոցիալական արդարությունը վերականգնելու համար:
Միջազգային Համագործակցությունը Հանուն Մարդու Իրավունքների կազմակերպության 4 հոգուց բաղկացած խումբը 2106թ. հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 1 եղել է Հայաստանում: Խմբի նպատակն էր հետևել և փաստաթղթավորել խաղաղ ցույցերի ընթացքում տեղի ունեցող խախտումների, լրագրողների աշխատանքներին չխոչընոտելու, ինչպես նաև ձերբակալման և կալանավորման ընթացակարգերի պահպանման միջազգային նորմերին համապատասխանելու վերաբերյալ փաստերը:


Խումբը հարցազրույց է  ունեցել իրադարձություններին մասնակից 42 անձանց հետ, տեղեկատվություն ստանալու մասին հարցում է ուղարկել ՀՀ Ոստիկանություն, վերլուծություններ է արել իրադարձությունների վայրում արված ձայնագրությունների և տեսագրությունների վերաբերյալ, այցելել է Երևանյան մի քանի բժշկական կենտրոններ, ինչպես նաև դիտորդական առաքելություն է իրականացրել զանգվածային միջոցառումների ժամանակ:

***
Միջազգային Համագործակցությունը Հանուն Մարդու Իրավունքների կազմակերպությունը անկախ ոչ պետկան կազմակերպություն է, որը ստեղծվել
է 2008 թվականին: Գտնվելով Բրյուսելում`ՄՀՀՄԻ-ն համագործակցում է բազմաթիվ երկրներում գտնվող հասարակական կազմակերպությունների հետ՝ նպատակ ունենալով ակտիվացնել մարդու իրավունքների մասին քննարկումը միջազգային մակարդակով և նպաստել մարդու իրավունքների պաշտպանությանը տարբեր հասարակություններում: ՄՀՀՄԻ-ն հիմնականում իրականացնում է ծրագրեր`Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում:

Website:
www.iphronline.org Twitter: @IPHRFacebook: https://www.facebook.com/IPHRonline


Հելսինկյան ասոցիացիա (010) 53 19 72
  • Դիտումներ: 1220
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association