ԿԱՅԱՑԱՎ «ԱՅՐՎԱԾ, ԾԵԾՎԱԾ ՈՒ ԽԱԲՎԱԾ. ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԵԼԻՍ» ԶԵԿՈՒՅՑԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ (տեսանյութ)

Այսօր Միջազգային Համագործակցությունը Հանուն Մարդու Իրավունքների կազմակերպությունը և Հելսինկյան Ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպությունը՝ համագործակցելով Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի, Մարդու իրավունքների պաշտպանությունը առանց սահմանների կազմակերպության և Հելսինկյան քաղաղացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ, ներկայացրին Երևանում 2016թ. հուլիսի 17-30-ը տեղի ունեցած իրադարձությունների մոնիտորինգի արդյունքում կազմած զեկույցը:

Զեկույցը ներկայացրին՝ Սվետլանա Վալկոն, Միջազգային Համագործակցությունը Հանուն Մարդու Իրավունքների կազմակերպության կոորդինատոր,  Լենե Վեթլանդը՝ Նորվեգյան Հելսինկյան Կոմիտեի ավագ խորհրդական, Նինա Կարապետյանցը՝ Հելսինկյան Ասոցիացիա իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ,  Հայկուհի Հարությունյանը՝ Մարդու իրավունքների պաշտպանությունը առանց սահմանների կազմակերպության նախագահ, Արթուր Սաքունցը՝ Հելսինկյան քաղաղացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ:

Զեկույցի ներկայացմանը մասնակցում էին ՀՀ-ում գործող մի շարք դեսպանատների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքական-հասարակական գործիչներ, 2016թ. հուլիսի 17-30-ը տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ոստիկանության բռնություններից տուժածներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Համագործակցությունը Հանուն Մարդու Իրավունքների կազմակերպության «Այրված, ծեծված ու խաբված. Ոստիկանական բռնության համար պատասխանատվության սպասելիս»  անվամբ զեկույցը պարունակում է վերլուծություններ 2016թ. հուլիսի 17-30-ը Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում կատարված մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ: Զեկույցը փաստարկում է լրագրողների աշխատանքներին խոչընդոտելու, խաղաղ բնակիչների ձերբակալման և կալանավորման ընթացում կատարված խախտումների,ակտիվիստների ճնշման և հետապնդման մասին:


Տեղեկացնենք նաև, որ այս զեկույցը նվիրված էր Հելսինկյան ասոցիացիայի հիմնադիր նախագահ Միքայել Դանիելյանի հիշատակին: Իսկ Կազմակերպության նորընտիր նախագահ Նինա Կարապետյանցը մինչև իր ելույթին անցնելը նշեց, որ Հելսինկյան ասոցիացիայի անդամներով որոշել են հենց միջոցառման ժամանակ ֆլեշմոբ իրականացնել ու հենց այդ պահին հագան Միքայել Դանիելյանի գաղափարների մասին հիշեցնող շապիկներ:

  • Դիտումներ: 726
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association