• Slideshow1
  • John Hay
  • vladimir-visotskiy
  • Honoré Mirabeau 4
  • Hunter S tomson
  • «Ժողովրդավարությունը վատ վարչակարգ է, բայց ոչ ոք ավելի լավը դեռ չի հորինել»:

    Ուինստոն Չերչիլ ,Բրիտանացի քաղաքական գործիչ
  • «Պետական բռնակալության սարսափը հազվադեպ է տեսնում նա, ով չի փորձում դրան դիմակայել»:

    Ջոն Հեյ ,Ամերիկացի դիվանագետ
  • «Իրական խենթերը քիչ են, ահա և չկա առաջնորդ»:

    Վլադիմիր Վիսոցկի ,Դերասան և պոետ
  • «Կամավոր ստրուկներն ավելի շատ բռնապետներ են ստեղծում, քան թե բռնապետները՝ ստրուկներ»:

    Օնորե Գաբրիել Միրաբո ,Ֆրանսիացի քաղաքական գործիչ
  • «Ազատությունը մեռնում է այն ժամանակ, երբ այն պետք չէ»:

    Հանթեր Ս. Թոմսոն, ամերիկացի լրագրող

Փաստաբանների պալատի խորհուրդը  որոշեց կարճել  «Սասնա ծռեր»-ի գործով 12 փաստաբանների՝  Նինա Կարապետյանցի, Դավիթ Գյուրջյանի, Լուսինե  Սահակյանի, Արա Ղարագյոզյանի, Երվանդ Վարոսյանի,  Հրանտ Գեւորգյանի, Արայիկ Պապիկյանի, Իննեսա Պետրոսյանի, Արա Զաքարյանի, Մուշեղ Շուշանյանի,  Հարություն Բաղդասարյանի եւ  Տիգրան Հայրապետյանի նկատմամբ հարուցված 17132 կարգապահական  վարույթը:

    Փաստաբաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմում էր ուղարկել Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը:   Նա նշել էր, որ 20.09.2017թ. առանց  նախագահող դատավորի թույլտվության,  փաստաբանները լքել են նիստերի դահլիճը:

շարունակել կարդալ

  • Դիտումներ: 176
0
0
0
s2sdefault
Inessa_Petrosyan_nkar.jpeg

Փաստաբանների պալատի խորհուրդը կարճեց փաստաբան Իննեսա Պետրոսյանի մասով 17123 կարգապահական գործը:

Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոը պահանջել էր պատասխանատվության ենթարկել փաստաբան Իննեսա Պետրոսյանին: Փաստաբանների պալատին ուղղված դիմումում   դատավոր Արտուշ Գաբրիելյանը նշել է, որ նախորդ տարվա սեպտեմբերի 2-ի «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստում պաշտպան Իննեսա Պետրոսյանը լքել է դատարանի դահլիճը, սակայն մինչ այդ առանց դատավորի թույլտվության կատարել է անզուսպ հայտարարություններ եւ բանավեճի բռնվել դատարանի հետ: Դատավորը սա դիտարկել էր   փաստաբանի վարքագծին ոչ հարիր դրսեւորում:

շարունակել կարդալ

  • Դիտումներ: 187
0
0
0
s2sdefault

Զեկույցի ներկայացման հանդիպման հրավեր

Հարգելի՛ գործընկերներ

 Սիրով հրավիրում ենք Ձեզ ԱՄՆ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ «Մարդու իրավունքների դիտորդում և շահերի պաշտպանություն» ծրագրի շրջանակներում իրականացված «Հանրային պաշտպանի համակարգը Հայաստանում. Բարեփոխումներն անխուսափելի են» զեկույցի  ներկայացմանը, որը տեղի կունենա մայիսի 29-ին, երեքշաբթի, ժամը 11.00-13.00-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Գառնի» դահլիճում (հասցեն`Երևան, Սայաթ-Նովա 19): 

Զեկույցն ամփոփում է ծրագրի և Հայաստանում հանրային պաշտպանության դաշտում առկա մարտահրավերների արդյունքները: Մարտահրավերները բացահայտվել են դատական գործերի լսումների և աղմկահարույց քրեական գործերում ներգրավված  մի շարք փաստաբանների աշխատանքի դիտորդման միջոցով: Անցկացրել ենք նաև հարցազրույցներ և ունեցել մասնավոր զրույցներ լրագրողների, իրավապաշտպանների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, հետազոտել և ուսումնասիրել այս հարցի վերաբերյալ համացանցում առկա տեղեկություններ:

Հանդիպմանը հրավիրված են մի շարք արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունների և Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև փաստաբաններ, լրագրողներ և իրավապաշտպաններ:

  • Դիտումներ: 218
0
0
0
s2sdefault
Pastabanneri_palat.jpeg

«Փաստաբաններ Արայիկ Պապիկյանին, Նինա Կարապետյանցին եւՏիգրան Հայրապետյանին ենթարկել կարգապահական պատասխանատվության»․ այս պահանջով Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը դիմել էր Փաստաբանների պալատ:«Ժիրայր Սեֆիլյան եւ մյուսներ» գործով դատական նիստի ժամանակ փաստաբանները միջնորդել էին հետաձգել նիստը, քանի որ 25 օր հացադուլի մեջ գտնվող Ներսես Պողոսյանն ի վիճակի չէր մասնակցել նիստին: Այնուամենայնիվ,դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը ցանկացել էր շարունակել դատական նիստը, որին ի պատասխան Ժիրայր Սեֆիլյանը եւ Ներսես Պողոսյանը փորձել էին լքել նիստերի դահլիճը: Դատավորնստիպված էր ընդմիջել նիստը, իսկ ընդմիջումից հետո փաստաբանները դահլիճ չէին մտել:Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի կողմից սա դիտվել էր որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ:

շարունակել կարդալ

  • Դիտումներ: 200
0
0
0
s2sdefault

Հայտարարություն

Քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս ողջունում ենք ժողովրդի հաղթանակը և կարևորում ենք քաղաքացիական ինքնագիտակցության և արժանապատվության զարթոնքը։ Գնահատելի են պատասխանատու, թափանցիկ և հաշվետու կառավարում իրականացնելու համար վարչապետի հռչակած սկզբունքները։ Մենք գիտակցում ենք անցումային ժամանակահատվածում նոր կառավարության առջև ծառացած խնդիրների ծանրությունը և սպասվող աշխատանքի դժվարությունը։

շարունակել կարդալ

  • Դիտումներ: 181
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association