Մեր Մասին

«Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ն մի խումբ ակտիվիստների կողմից ստեղծված իրավապաշտպան կազմակերպություն է։ Այն գրանցվել է ՀՀ Արդարադատության նախարարությունում, 1997թ․ ապրիլին։ Կազմակերպության հիմնադիր նախագահն է երջանկահիշատակ Միքայել Դանիելյանը: Ասոցիացիան իր գործունեությունն իրականացնում է 1975թ․ օգոստոսին Հելսինկիում ստորագրված «Եվրոպայում համագործակցության և անվտանգության համաձայնագրի» և կազմակերպության կանոնադրության համաձայն։ Կազմակերպությունն ունի  մասնաճյուղ Վանաձորում:

Ասոցիացիան զբաղվում է մարդու իրավունքների հարցերով։ Այն չունի քաղաքական, կրոնական կամ ազգային ուղղվածություն։ Կազմակերպության առաքելությունն է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, այդ թվում՝ խոսքի և կրոնի ազատության, խաղաղ ցույցերի և հավաքների իրավունքի պաշտպանությունը դատարաններում, քրեակատարողական հիմնարկներում, հոգեբուժական հաստատություններում, բանակում։ Իրականացնում է նաև  Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված մարդու իրավունքներին առնչվող միջազգային պայմանագրերով և համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների իրականացման մշտադիտարկում:

Ի նշան ժողովրդավարական արժեքների տարածման և քաղաքացիական հասարակությունում ձեռքբերած հաջողությունների՝ 1998թ․ մայիսի 18-ին Ասոցիացիան արժանացել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի «Ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության» պատվոգրի: Մարդու իրավունքների ոլորտում երկարամյա արդյունավետ փորձի և մասնավորապես 2008 թվականի ներքաղաքական թեժ իրադարձությունների ժամանակ ծավալած իրավապաշտպան գործունեության համար 2009թ․ հունվարին Մ․ Դանիելյանին շնորհվել է «Ազատության պաշտպան» մրցանակը:    

Կազմակերպությունը համագործակցում է մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտում գործող առաջատար տեղական և միջազգային, այդ թվում՝ դոնոր կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական կառույցների հետ՝ հաջողությամբ իրականացնելով բազմաթիվ ծրագրեր։ 

Հելսինկյան ասոցիացիան տրամադրում է փաստաբանական և իրավաբանական ծառայություններ։

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 4028
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association