Արտակ Նազարյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Արտակ ՆազարյանՏավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում(նախագահող դատավոր` Սամվել Մարդանյան) ժամկետային զինծառայող Արտակ Նազարյանի սպանության գործը: Նշենք, որ տուժող կողմը միջնորդություն է ներկայացրել` գործի քննությունը Երևան տեղափոխելու վերաբերյալ` հաշվի առնելով դրա` երկու կողմերին էլ ձեռնտու լինելու փաստը, և հեռավորության` նիստերի ձգձգման և տեղափոխման հետ կապված խոչընդոտներ առաջացնելու հանգամանքը: Գործով նշանակված առաջին դատական նիստը պետք է տեղի ունենար 2011թ. օգոստոսի 22-ին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

տուժողի իրավահաջորդ՝Հ.Հովհաննիսյան, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ՝Մուշեղ ՇուշանյանՕգոստոսի 20-ից թե՛ տուժողի իրավահաջորդը, թե՛ պաշտպաններ Սեդա Սաֆարյանը և Մուշեղ Շուշանյանը բազմիցս զանգահարել են դատարան` ճշտելու՝ արդյոք դատական նիստը կայանալու է նշանակված օրը, ինչը  հաստատվել է դատարանի աշխատակիցների կողմից: Դատավարության մասնակիցների` Բերդ քաղաք հասնելուց հետո միայն Սեդա Սաֆարյանին է զանգահարել մեղադրող Հարություն Հարությունյանը և տեղեկացրել նիստի հետաձգման մասին (այն հետաձգվել է դատախազի արձակուրդ գնալու պատճառով): Չնայած այս հանգամանքին` տուժող կողմը և պաշտպանները ներկայացել են դատական նիստին և նկատել, որ նիստից բացակայել են  ամբաստանյալները, որոնք չէին բերվել դատարան և մեկ ամբաստանյալ, ով ազատության մեջ է: Հաջորդ դատական նիստը նշանակված է 2011թ. սեպտեմբերի 5-ին, ժամը 14:00-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: 

2010թ. ամռանը Ա. Նազարյանը  Տավուշի մարզի զորամասերից մեկում մահացել է հրազենից: Քննիչները առաջ են քաշել ինքնասպանության վարկածը: Ձերբակալվել են դասակի հրամանատարը, գումարտակի հրամանատարի տեղակալը և երեք ժամկետային զինծառայողներ, ովքեր, ըստ նախաքննության, ինքնասպանության են հասցրել Նազարյանին:

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 2255
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association