Արտակ նազարյանի գործով դատական նիստը հետձգվեց անհայտ ժամկետով

Տավուշի Մեհրաբներ զորամասի դիրքերում սպանված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատական նիստը /դատավոր՝ Ս. Մարդանյան, մեղադրող՝ Հ. Հարությունյան, փաստաբաններ՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Մ.Շուշանյան, Ս. Սաֆարյան/ որը նշանակված էր 2011թ. սեպտեմբերի 5-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, հետաձգվեց անհայտ ժամկետով:

Դատական նիստը նշանակված էր ժամը 14:00-ին, սակայն դատավորը հետաձգեց նիստը մինչ ժամը 16:30, քանի որ ամբաստանյալներին դեռևս չէին բերել դատարան: Այնուհետև՝ ժամը 16:30-ին, դատավորը հետաձգեց նիստը անհայտ ժամկետով՝ պատճառաբանելով, որ մինչ ամբաստանյալները ներկայանան արդեն կլինի ժամը 17:30:

 

Նիստի ավարտից հետո, դատարանի կարգադրիչները փորձել են դատական նիստերի դահլիճից դուրս հանել Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Արման Վեզիրյանին: Ի պատասխան դիտորդի պահանջին ներկայանալ՝ կարգադրիչը տվել է հետևյալ պատասխանը՝ “Ես դրա հավեսը չունեմ, դուրս արի՛”:

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1880
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association