Գլխավոր դատախազին խնդրել են քրեական գործ հարուցել Արտակ Նազարյանի գործով քննիչի և դատավորի նկատմամբ

nazaryan122010 թվականին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ` Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանն այսօր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ուղարկել է հաղորդում հանցագործության մասին, որում խնդրում է քրեական գործ հարուցել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ, սույն գործով դատավոր Սամվել Մարդանյանի և գործով քննիչ Լևոն Պետրոսյանի նկատմամբ:


Նա իր հաղորդման մեջ հիշեցնում է, որ Արտակ Նազարյանի մահվան պաշտոնական վարկածն ինքնասպանությունն է, որի հետ համաձայն չէ տուժող կողմը, ինչպես նաև արձանագրում է այն փաստերը, որոնք կարող են հիմք հանդիսանալ Մարդանյանի և Պետրոսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու համար:

«Քրեական գործով կատարվել է միակողմանի, կեղծ, իր հիմքում հանցավոր նախաքննություն, ինչի մասին ես Ձեզ բազմիցս տեղեկացրել եմ:

Գործով վկաներ Ռաֆայել Էվոյանը և Սմբատ Սարգսյանը դատարանում հրաժարվեցին իրենց նախաքննական ցուցմունքներից և հայտնեցին, որ գործով քննիչ Լևոն Պետրոսյանն իրենցից խաբեությամբ կորզել է կեղծ ցուցմունք: Նրանք ասել են այլ բան, քննիչը գրել է բոլորովին այլ բան, իսկ վերջում քննիչը նրանց չի տրամադրել հարցաքննության արձանագրությունը ընթերցելու համար: Նկատենք, որ այս կեղծ ցուցմունքների օգնությամբ քննչական մարմինը դիտավորյալ սպանությունը ներկայացրել է որպես ինքնասպանություն», – գրում է Մարտիրոսյանը՝ խնդրելով ստուգել իր տրամադրած տեղեկատվությունը և Պետրոսյանի նկատմամբ քր. գործ հարուցել պաշտոնական լիազորությունների չարաշահման համար:

Անդրադառնալով Մարդանյանին՝ Մարտիրոսյանն ընդգծում է, որ վերջինս պարտավոր էր միջնորդել դատախազությանը, որպեսզի փաստով հարուցվեր քրեական գործ, սակայն «դատավորը, ակնհայտորեն ձգտելով կոծկել նախաքննական մարմնի կողմից կատարված այս և մի շարք այլ հանցագործությունները, դա չի արել»:

«Նկատենք, որ այս կեղծ ցուցմունքների օգնությամբ քննչական մարմինը դիտավորյալ սպանությունը ներկայացրել է որպես ինքնասպանություն»,- նշել է Ռուբեն Մարտիրոսյանը՝ խնդրելով Մարդանյանի նկատմամբ քրեական գործ հարուցել պաշտոնական լիազորությունների չարաշահման և հանցագործությունը պարտակելու համար:


Տեղեկատվությունը` Epress.am-ի:

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1576
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association