Զոհված զինվորի գործով վկան ժամանակին չի զորացրվել. Նախարարը խոստացել է զբավել

2011թ. դեկտեմբերի 6-ին, Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել  է 2010 թվականի հուլիսի 27-ին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով արտագնա դատական նիստը: Դատական նիստի ժամանակ հարցաքննության են բերել գործով անցնող վկա Արման Մնացականյանին, ով ծառայում է Ռազմական ոստիկանությունում, իսկ ժամանակին ծառայել է այն զորամասում, որտեղ ծառայել է Արտակ Նազարյանը:Դեկտեմբերի 4-ին Մնացականյանը պետք է զորացրվեր, սակայն դա տեղի չունեցավ: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը` Հելսինկյան ասոցիացիայից, և տուժողի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը, այսօր հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարարի հետ և տեղեկացրել, որ Մնացականյանըդեռ չի զորացրվել: Սեյրան Օհանյանը խոստացել է  զբաղվել այդ հարցով:Մինչ Մնացականյանին կհարցաքննեին, Մարտիրոսյանը հետաքրքրվել է, թե ով է վարձել նրա փաստաբանին, քանի որ անցյալ դատական նիստին Մնացականյանը փաստաբան չի ունեցել, և դատավորն ասել էր, որ նրան հանրային պաշտպան կտրամադրեն: Պարզվել է, որ նա Փաստաբանների պալատի անդամ է: Դատավորը հայտարարել է, թե իրեն չի հետաքրքրում` ով է վարձել Մնացականյանի պաշտպանին:Մարտիրոսյանը սա համարել է  դատավորի կողմից կողմնակալ քայլ և ինքնաբացարկի միջնորդություն է հայտնել նրան, որը դատավորը մերժել է:Այնուհետև  տուժողի իրավահաջորդի փաստաբան Մուշեղ Շուշանյանը  միջնորդել է  Մնացականյանին հարցաքննել զորացրվելուց հետո, որին միացել են բոլոր ամբաստանյալների պաշտպանները, սակայն առաջարկը մերժվել է:Գործով անցնող մեղադրյալ Հակոբ Մանուկյանի փաստաբան Հրանտ Գևորգյանը ինքնաբացարկի միջնորդություն է  հայտնել մեղադրող դատախազ  Հարություն Հարությունյանին` թերի քննություն կատարելու համար: Իսկ Ռուբեն Մարտիրոսյանը, միանալով այդ միջնորդությանը, ավելացրել է, որ գործով անցնող վկա Արթուր Մկրտչյանի այն դիմումը, որում նա նշել է, որ իր նախաքննական ցուցմունքն իրենից կորզել են` Ռազմական ոստիկանությունում իրեն ծեծելով, չի համապատասխանում իրականությանը, կորել է գործի նյութերից: Այս միջնորդության որոշումը կհրապարակվի վաղը` ժամը 14.00:

Տեղեկատվությունը` http://www.epress.am

Տեսանյութը` Հելսինկյան ասոցիացիայի

 

 

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1880
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association