Կացնային արդարադատություն Նազարյանի գործով-07.11.2012թ. Տեսանյութ

nazaryan12

2010 թվականին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով այսօրվա դատական նիստի ժամանակ տուժող կողմը և մեղադրյալների կողմը լքել են դատական նիստերի դահլիճը: Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ դատավոր Սամվել Մարդանյանն այսօր կամ մերժել է կողմերի ներկայացված բոլոր միջնորդություններն ու իրեն ներկայացված ինքնաբացարկները, կամ դրանք քննության չի առել: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը: Վերջինս նշել է, որ, տուժող կողմի կարծիքով, դատաքննությունը թևակոխել է կացնային արդարադատության փուլ:

Տուժողի իրավահաջորդի փաստաբան Մուշեղ Շուշանյանը հայտարարել է, որ նախագահողը չի տիրապետում օրենքներին և կայացնում է ապօրինի, կամայական որոշումներ, որոնք հակասում են ՀՀ օրենսդրությանը:

«Եվ այդ հիմքով, որ նախագահողը կոմպետենտ չի քննել սույն բարդ և նախաքննության ժամանակ արդեն նենգափոխված գործը, Շուշանյանը բացարկ հայտնեց նրան: Դատավորը կրկին քննության չառավ մեր միջնորդությունը՝ հայտարարելով, որ դա պարոն Շուշանյանի կարծիքն է, ինքը շատ լավ օրենք գիտի, որից հետո նորից բացարկ հայտարարեցինք իր այդ որոշման դեմ, բացարկը կրկին մերժեց: Դրանից հետո մենք դուրս եկանք դատարանի դահլիճից, որից հետո մյուս կողմերը նույնպես դուրս են եկել»,- ասել է Ռուբեն Մարտիորսյանը:

Վերջինս նաև տեղեկացրել է, որ դատավորը նաև հայտարարել է, որ այս պահին իր ձեռքում եղած ապացույցները լիովին բավարար են դատավճիռ կայացնելու համար և, չնայած դրան, նա ցանկանում է նոր վկա բերել դատարան: Ով է այդ վկան՝ տուժող կողմը տեղյակ չէ:

Տեղեկատվությունը` Epress.am-ի:

Տեսանյութը` Հելսինկյան Ասոցիացիայի:

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1541
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association