Արտակ Նազարյան

Արտակ Նազարյանի գործով հերթական դատական նիստը

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում. նստավայրը՝ քաղաք Իջևան, տեղի ունեցավ Արտակ Նազարյանի գործով հերթական դատական նիստը , որտեղ ցուցմունք տվեցին Նազարյանի քույրը և մայրը: Դիտե՛ք տեսանյութում:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1445
0
0
0
s2sdefault

Փաստերն ապացուցում են, որ Արտակ Նազարյանը սպանվել է. փորձագետ

nazaryan12

Բոլոր փաստերն ապացուցում են, 2010 թվականի հուլիսի 27-ին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանին սպանել են այլ վայրում, բերել են, բարձունքում նստեցրած դիրքում թողել են և հեռացել: Այդ մասին Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է Արտակ Նազարյանի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը: Նա նշել է, որ եթե իրենք սա կարողանան ապացուցել, արդեն իսկ սպանության փաստը կդառնա անժխտելի:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1478
0
0
0
s2sdefault

nazaryan12

2010 թվականի հուլիսի 27-ին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատը նախագահող դատավոր Սամվել Մարդանյանը վերածվել է բռնապետի` ամբողջապես ենթարկվելով նախաքննական մարմնին, կատարելով նախաքննական  մարմնի ցուցումները: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Նազարյանի գործով տուժողի իրավահաջորդ Ռուբեն Մարտիրոսյանը` հիմք ընդունելով վերջին դատական նիստերը:

«Մարդանյանը հունիսի 5-ի նիստին, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, արգելեց ինձ միջնորդություն անել, ամբաստանյալների փաստաբաններին արգելեց անել հայտարարություն` ասելով, որ դեռ հայտարարությունների և միջնորդությունների  փուլը չի:  Սա թույլ տվեց ինձ  հայտարարել, որ մենք գտնվում ենք ոչ թե դատարանի դահլիճում, այլ աբսուրդի թատրոնում: Դատավորը ինչ-որ անհեթեթ հիքմեր է բերում  և թույլ չի տալիս, որպեսզի կողմերն իրենց տեսակետներն արտահայտեն, իրեն միջնորդություններն անեն: Դրա հիմքի վրա ես բացարկ հայտնեցի Մարդանյանին, նա հայտարարեց, որ Մարտիրոսյանը արդեն բազմիցս  բացարկներ է հայտնել իրեն, գտավ, որ այս անգամ ինքը իրավասու է տուժողի բացարկը քննության չառնել:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1547
0
0
0
s2sdefault

Արտակ Նազարյանի գործով 2012թ.-ի հունիսի 5-ի և հունիսի 6-ի նիստերը

Արտակ Նազարյանի սպանության գործով հունիսի 5-ի նիստում տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը դատարանին ներկայացրեց դեռևս 2011թ.-ի դեկտեմբերի 14-ին գործով վկա Արթուր Մկրտչյանի “Ազատություն” ռադիոկայանի աշխատակցուհի Նաիրա Բուլղադարյանին տված հարցազրույցը, որը նաև տեսագրվել է Հելսինկյան Ասոցիացիայի կողմից, և դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ նշված հարցազրույցը էապես հակասում է նույն վկայի դատարանում տված ցուցմունքներին:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1715
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association