Արտակ Նազարյան

2011թ. դեկտեմբերի 6-ին, Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել  է 2010 թվականի հուլիսի 27-ին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով արտագնա դատական նիստը:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1564
0
0
0
s2sdefault

2011թ. սեպտեմբերի 22-ին, Տավուշի մարզի  ընդհանուր իրավասության դատարանում պետք է շարունակվեր բանակվում զոհված Արտակ Նազարյանի գործով դատական նիստը, սակայն այն հետաձգվել է ամբաստանյալներից մեկի՝ Նազարյանի ծառայակից Հարություն Կիրակոսյանի` դատին չներկայանալու պատճառով:Դատավոր Սամվել Մարդանյանը հաջորդ դատական նիստը նշանակել է հոկտեմբերի 3-ին, ժամը 15.00-ն:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1673
0
0
0
s2sdefault

Արտակ նազարյանի գործով դատական նիստը հետձգվեց անհայտ ժամկետով

Տավուշի Մեհրաբներ զորամասի դիրքերում սպանված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատական նիստը /դատավոր՝ Ս. Մարդանյան, մեղադրող՝ Հ. Հարությունյան, փաստաբաններ՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Մ.Շուշանյան, Ս. Սաֆարյան/ որը նշանակված էր 2011թ. սեպտեմբերի 5-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, հետաձգվեց անհայտ ժամկետով:

Դատական նիստը նշանակված էր ժամը 14:00-ին, սակայն դատավորը հետաձգեց նիստը մինչ ժամը 16:30, քանի որ ամբաստանյալներին դեռևս չէին բերել դատարան: Այնուհետև՝ ժամը 16:30-ին, դատավորը հետաձգեց նիստը անհայտ ժամկետով՝ պատճառաբանելով, որ մինչ ամբաստանյալները ներկայանան արդեն կլինի ժամը 17:30:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1527
0
0
0
s2sdefault

Արտակ Նազարյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Արտակ ՆազարյանՏավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում(նախագահող դատավոր` Սամվել Մարդանյան) ժամկետային զինծառայող Արտակ Նազարյանի սպանության գործը: Նշենք, որ տուժող կողմը միջնորդություն է ներկայացրել` գործի քննությունը Երևան տեղափոխելու վերաբերյալ` հաշվի առնելով դրա` երկու կողմերին էլ ձեռնտու լինելու փաստը, և հեռավորության` նիստերի ձգձգման և տեղափոխման հետ կապված խոչընդոտներ առաջացնելու հանգամանքը: Գործով նշանակված առաջին դատական նիստը պետք է տեղի ունենար 2011թ. օգոստոսի 22-ին:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1913
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association