Գուլյանի գործով նիստը հետաձգվեց
2011թ. մայիսի 13-ին ժամը 17:10-ին Երևան ք. Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Լևոն Գուլյանի գործով դատական նիստը (դատավոր Գ.Խանդանյան, մեղադրող Հ.Հարությունյան, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ և բողոքաբեր, փաստաբան Հ. Ղուկասյան): Նիստին ներկա էր տուժողի իրավահաջորդ Աշոտ Գուլյանը: Նիստը սկսվելուց 5 րոպե անց դատախազը միջնորդեց նիստը հետաձգել, որպեսզի պատշաճ կերպով և փաստաթղթերով կարողանա առարկել բողոքի դեմ:Պաշտպանը չառարկեց միջնորդությանը: Միջնորդությունը բավարարվեց` նիստը հետաձգվեց և նշանակվեց մայիսի 17-ին, ժամը 9:30-ին:
- Տեղադրված .
- Դիտումներ: 3277