Գուլյանի գործով նիստը հետաձգվեց

Դատավոր Գ.Խանդանյան

2011թ. մայիսի 13-ին ժամը 17:10-ին Երևան ք. Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Լևոն Գուլյանի գործով դատական նիստը (դատավոր Գ.Խանդանյան, մեղադրող Հ.Հարությունյան, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ և բողոքաբեր, փաստաբան Հ. Ղուկասյան): Նիստին ներկա էր տուժողի իրավահաջորդ Աշոտ Գուլյանը: Նիստը սկսվելուց 5 րոպե անց դատախազը միջնորդեց նիստը հետաձգել, որպեսզի պատշաճ կերպով և փաստաթղթերով կարողանա առարկել բողոքի դեմ:Պաշտպանը չառարկեց միջնորդությանը: Միջնորդությունը բավարարվեց` նիստը հետաձգվեց և նշանակվեց մայիսի 17-ին, ժամը 9:30-ին:

 

Փաստաբան Հ.Ղուկասյան

Լեւոն Գուլյանը մահացել է 2007թ. մայիսի 11-ին ՀՀ Ոստիկանության շենքում: Նա հարցաքննության էր կանչվել` կապված իր` “Պանդոկ” ռեստորանի մոտ տեղի ունեցած սպանության հետ: Ոստիկանության հաղորդագրության համաձայն` նա փախուստ կատարելու նպատակով ցած է նետվել պատուհանից ու մահացել: Լ. Գուլյանի հարազատները և իրավապաշտպաննեը վստահ են, որ նրան միտումնավոր սպանել են: Լ. Գուլյանի իրավահաջորդների ներկայացուցչի համաձայն` 4 տարվա ընթացքում 3 անգամ ներպետական դատական բոլոր ատյանները կարճել են Լ. Գուլյանի գործի քննությունը: 2010թ. օգոստոսին Վճռաբեկ դատարանը որոշում էր կայացրել վերսկսել գործի քննությունը: 2011թ. հունվարին գործի քննությունը վերսկսվել էր և մարտին կարճվել:

 

 Մեղադրող Հ.Հարությունյան

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 2380
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association