Հրաչյա Գևորգյանը զրկված է լողանալու և բնական կարիքները հոգալու հնարավորությունից

Hrach_nkar.jpg
2011 թվականից անազատության մեջ գտնվող կալանավոր Հրաչյա Գևորգյանը, ով արդեն մեկ ամիս է  գտնվում է  հացադուլի մեջ՝ հայտնվել է հակասանիտարական վիճակում: Մասնավորապես, նա արդեն երկու ամիս հնարավորություն չունի լողանալու, և քանի որ ՔԿՀ-ում  գտնվելու ժամանակ ձեռք է բերել բազմաթիվ հիվանդություններ, մասնավորապես՝ վերջույթների թուլություն և պարկինսոնի համախտանիշ,  դրա  արդյունքում  չի կարողանում միայնակ տեղաշարժվել և  չի կարողանում հոգալ բնական կարիքները:

Հրաչյա Գևորգյանը Հելսինկյան ասոցիացիային տեղեկացրել է, որ Նուբարաշեն ՔԿՀ-ի վարչակազմի կողմից ինքը մատնված է անուշադրության: Նա հաճախ գլխապտույտներ է ունենում, իսկ ՔԿՀ-ի բուժմասից Հրաչյա Գևորգյանի կանչերին արձագանքում են երեք-չորս օր հետո, այն էլ, երբ  Հելսինկյան սոցիացիան այս խնդրի մասին տեղեկացնում է  ՔԿՀ-ների դիտորդական խմբին: Նշենք նաև, որ Հելսինկյան ասոցիացիայի բազմաթիվ ահազանգերով ՔԿՀ մեկնած դիտորդական խմբի այցերը անցնում են ապարդյուն:

Հելսինկյան ասոցիացիան շարունակում է պնդել, որ  Հրաչյա Գևորգյանի նկատմամբ  շարունակվում են  ճնշումներն ու  անմարդկային վերաբերմունքը:
  • Դիտումներ: 16136
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association