Խալաֆյանի գործով վերաքննիչ բողոքները մերժվեցին

նկարում՝ մեջտեղում՝ գլխավոր ամբաստանյալ Աշոտ Հարությունյան2011թ. ՀՀ Վերաքննիչ դատարանում ժամը 12:15-ին հրապարակվեց Վահան Խալաֆյանի գործով վճիռը/ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա. Զեյնալյան, մեղադրող՝ Կ. Փիլոյան/:Դատարանը որոշեց մերժել 2010 թվականի ապրիլի 13-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում Վահան Խալաֆյանի մահվան գործով բոլոր կողմերի վերաքննիչ բողոքները:

Վահան Խալաֆյանի հարազատները Վերաքննիչ դատարանից պահանջել էին Աշոտ Հարությունյանին դատապարտել ոչ թե Խալաֆյանին ինքնասպանության հասցնելու, այլ նրա նկատմամբ բռնություններ կիրառելու համար: Տուժող կողմը պահանջել էր նաեւ խստացնել Մորես Հայրապետյանի պատիժը` պայմանական ազատազրկումը փոխարինելով ազատազրկմամբ եւ չեղյալ համարել օպերլիազորներ Գարիկ Դավթյանին եւ Գագիկ Ղազարյանին արդարացնող որոշումը:Դատարանը որոշեց 2011թ. մայիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված համաներման մասին որոշման համաձայն համաներում կիրառել ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ ամբաստանյալ Աշոտ Հարությունյանի նկատմամբ` նրա պատժի չկրած մասը կրճատելով մեկ երրորդով: 2010թ. նոյեմբերի 29-ին  Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Հարությունյանին դատապարտել էր 8 տարվա ազատազրկման: Աշոտ Հարությունյանին ներկայացվել էր մեղադրանք, համաձայն որի`նրա կիրառած բռնությունների հետեւանքով է Վահան Խալաֆյանը, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպան եղել: Դատարանը համաներում կիրառեց նաեւ Չարենցավանի ոստիկանության օպերլիազոր Մորես Հայրապետյանի նկատմամբ՝ նա ազատվեց պատժից: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Հայրապետյանին դատապարտել էր պայմանական ազատազրկման երկու տարվա փորձաշրջանով:

 


  • Տեղադրված .
  • Դիտումներ: 2490
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association